2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
ԿԲ-ն իրականացնում է ֆինանսական շուկաների մշտադիտարկում
Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ԿԲ-ից հայտնել են, որ շարունակում են իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում: «Անհրաժեշտության դեպքում կկիրառվի ԿԲ գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ...
Կարդալ ավելին »Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ
Հայաստանում 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշվում է, որ 2022 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 17.4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.4%-ով և կազմել 197,258 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19.2%-ով և կազմել 289,842 դրամ։
Կարդալ ավելին »«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» 50 աշխատատեղ է ստեղծում Արցախից բռնի տեղահանվածների համար
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։ Ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ...
Կարդալ ավելին »2024-ին կանխատեսում ենք 7% տնտեսական աճ․ ֆինանսների նախարար
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանում տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ։ «Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաեւ այս տարվա ընթացքում. հունվար-օգոստոսին գրանցվել է 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7%-ի շրջանակում եւ ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել: 2024թ. եւս թիրախավորում ենք ապահովել ...
Կարդալ ավելին »Ոչ սպանդանոցային մորթից ստացված կենդանական ծագման մթերքն ամբողջությամբ կոչնչացվի. ՍԱՏՄ
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կիրականացվի ոչնչացում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությունից: «ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ ...
Կարդալ ավելին »Կկառուցվի 3 նոր ջրամբար, ևս 15-ի մասով աշխատանքներ կտարվեն
2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շարունակել փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքներըԱյդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, 9–ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքները, կմեկնարկի մեկ ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները` շուրջ 2.3 մլրդ դրամով»,– նշեց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ կմեկնարկեն ...
Կարդալ ավելին »ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ
ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։ «Ըստ առանցքային ուղղությունների` ...
Կարդալ ավելին »2025-ից շրջանառության հարկով աշխատող բիզնեսը ստիպված կլինի փաստաթղթավորել բոլոր գործարքները
2025 թվականի հունվարի 1-ից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել ապրանքների ձեռքբերման բոլոր գործարքները։ Համապատասխան օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: Նա պարզաբանել է, որ, եթե համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների ժամանակ հարկային մարմինները չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերեն, ապա տնտեսվարող սուբյեկտը պարտավոր կլինի եկամտահարկ վճարել այդ ապրանքների ընդհանուր արժեքի ...
Կարդալ ավելին »