«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է մի խումբ հանքագործական ընկերությունների նախաձեռնությամբ։
2006թ․-ի հոկտեմբերի 10-ի անդրանիկ նիստում քննարկվել է միության ստեղծման հարցը և դրական որոշում կայացվել։
Միությունը պաշտոնապես գրանցվել է 2006թ․-ի դեկտեմբերին։
Հիմնադիրներն են՝
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ․ տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյան,
«Թունել» ՓԲԸ ․ տնօրեն՝ Միշա Ջհանգիրյան,
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ․ տնօրեն՝ Վալերի Մասիլով,
«ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն»․ նախագահ՝ Եվգենի Կոժեմյակին։
Անդրանիկ ժողովում միության հիմնադիր նախագահ է ընտրվել ԶՊՄԿ ՓԲԸ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, իսկ տնօրեն՝ Բորիկ Մկրտչյանը։
Միությունը նպատակ ունի սատարել հանքագործների և մետալուրգների մասնագիտական և հեղինակային իրավունքների պաշտպանությանը, նպաստել ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության բարեփոխմանը և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին, աջակցել ներդրումային միջավայրի բարելավմանը։
2018-22թթ․-ին Միության նախագահ է ընտրվել Հայկ Ալոյանը, իսկ տնօրեն՝ Վոլոդյա Կիրակոսյանը։
2022 թ․-ին միության անդամները նախագահ են ընտրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին։
Գործունեության ամբողջ ընթացքում միությունը հավատարիմ է իր առաքելությանը, որը միտված է հանքարդյունաբերության ոլորտի բարելավմանը, երկրի տնտեսության հանքարդյունաբերական միջավայրի զարգացմանը, ինչպես նաև ոլորտային խնդիրների բարձրաձայնմանը, օրենսդրական նախագծերի մշակման մասնակցությանը։
Կազմակերպության անվանումն է`
«Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն» հասարակական կազմակերպություն
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9,
հեռախոս՝ (60 700 705),
էլ. հասցե՝ [email protected]: