Նոյեմբերի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 485 դեպք, որից 230-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման, պայթյունի, քարաթափման՝ 1-ական, բնական հրդեհի՝ 5, դժբախտ պատահարի, կեղծ ահազանգի՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 7, թունավորման, օձի նկատման՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մալթան կրճատում է ծնողների հարկերը՝ ծնելիությունը խթանելու նպատակով
Մալթան հայտարարել է երկու կամ ավելի երեխա ունեցող ծնողների համար հարկերի նվազեցման մասին՝ ժողովրդագրական անկումը հաղթահարելու կառավարության ջանքերի շրջանակներում, հայտնում է Reuters գործակալությունը։ Ֆինանսների նախարար Քլայդ Կարուանան խորհրդարանում հայտարարել է, որ միջերկրածովյան կղզու բնակչության շրջանում ծնելիության չափազանց ցածր մակարդակը «ամենամեծ մարտահրավերն» է, որի առջև կանգնած է երկիրը։ «Մենք պետք է խրախուսենք ավելի շատ ընտանիքների ունենալ առնվազն երկու երեխա», – ասել ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը հանդիպել է ԶՈւ օպերատիվ հավաքի մասնակիցների հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Երկրի ...
Կարդալ ավելին »Երևանի արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց
«Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը նոյեմբերի 10-ից միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների խնդրանքը: Համաձայն գործող ռեժիմի՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:
Կարդալ ավելին »Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել
Հնդկաստանը չի դադարեցրել ռուսական նավթի գնումը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյին։ «Կարող եմ ասել, որ Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել», – Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ընդգծել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարություններն այն մասին, որ հնդկական կողմը գործնականում դադարեցրել է Ռուսաստանից նավթ գնելը։
Կարդալ ավելին »Մսի արտադրությունն աճել է 4.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 35,241.1 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.6%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 0.8%-ով և կազմել 10,600.տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 42.2%-ով և կազմել 2,247.4 տոննա։
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները Ասիայի և ԱՄՆ-ի համար
Սաուդյան Արաբիան դեկտեմբերից կտրուկ կնվազեցնի նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին ասվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրությունում։ Ասիայի համար մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը, կէժանանա 1.2 ԱՄՆ դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Ըստ Saudi Aramco-ի՝ դրա գինը կլինի 1 դոլարով բարձր, քան Օմանի և Դուբայի նավթային զամբյուղի միջին գինը։ ԱՄՆ-ի համար նախատեսված բոլոր տեսակի նավթերի գները կնվազեն 0.5 դոլարով՝ ...
Կարդալ ավելին »Պարզեցվել է կենսաթոշակի նշանակման ընթացակարգը
Կառավարությունը պարզեցրել է կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։ Այսուհետև կենսաթոշակների նշանակման գործընթացը կարագանա, կկրճատվի քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ կընդլայնվի այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկը կընդլայնվի ի հաշիվ 1992-2004թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, ...
Կարդալ ավելին »Ղազախստանում հունիսից հոկտեմբեր ավելի քան 27 տոննա թմրանյութ է առգրավվել
Ղազախստանի իրավապահ մարմինները ավելի քան 27 տոննա թմրանյութ են առգրավել «Կարասորա-2025» («Կանեփ – 2025») գործողության ընթացքում, որն իրականացվել է հունիսից հոկտեմբեր ամիսներին՝ ուղղաթիռների և ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմամբ։ Այս մասին հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից։ «Գործողությանը մասնակցել են ոստիկանության, ՆԳՆ Ազգային գվարդիայի և պաշտպանության նախարարության աշխատակիցներ։ Ներգրավված են եղել ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակային կոորդինատներ։ Առգրավվել է ավելի քան ...
Կարդալ ավելին »Կապանում միջազգային չափորոշիչներով մարզադաշտ ունենալն առաջնային խնդիր է․ Վարդան Ջհանյան
«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը, ինչի շնորհիվ մարզում 1000-ից ավելի պատանիներ զբաղվում են ֆուտբոլով: Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Սյունիք ՖԱ տնօրեն Վարդան Ջհանյանի խոսքով՝ ֆուտբոլիստները պետք է տեսնեն կարիերայի աստիճանական աճը` մինչև բարձրագույն լիգայում խաղալը, և այս պարագայում Կապանում միջազգային չափորոշիչներով մարզադաշտ ունենալն առաջնային խնդիր է:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ