ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնաբերել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության շուրջ 2,4 հազար գրառում, որոնք նախկինում չեն տրամադրվել պաշտոնական հանձնաժողովին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «ՀԴԲ-ն հայտնաբերել է նախագահ Քենեդիի սպանության հետ կապված մոտ 2,4 հազար գրառում, որոնք երբեք չեն տրամադրվել հանձնաժողովին, որին հանձնարարված էր ուսումնասիրել եւ հրապարակել այդ փաստաթղթերը»,- հայտնել է պորտալը։ «Այս դեռ գաղտնի գրառումները պարունակվում են 14 000 էջ փաստաթղթերում, որոնք ՀԴԲ-ն հայտնաբերել է [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի հունվարի 23-ի հրամանագրով նախաձեռնված հետաքննության ընթացքում»,- նշվել է հրապարակման մեջ։ Ինչպես տեղեկացրել են պարբերականի զրուցակիցները, Սպիտակ տունն այդ փաստաթղթերի գոյության մասին տեղեկացել է անցյալ շաբաթ։ Axios-ը նաեւ նշել է, որ երեք աղբյուրները, որոնք պորտալին հայտնել են այսդգրառումների գոյության մասին, իրենք չեն տեսել փաստաթղթերը։
Կարդալ ավելին »Հետաքրքիր փաստեր
ԱՄՆ-ում մարդկանց խոզերի երիկամների փոխպատվաստման փորձեր կարվեն
ԱՄՆ-ում հավանություն են տվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի երիկամների փոխպատվաստմանը մարդկանց, գրել է The Washington Post-ը (WP): Պարբերականի տեղեկացմամբ՝ Սննդամթերքի եւ դեղերի վերահսկման վարչությունը կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է տվել երկու ընկերությունների՝ United Therapeutics-ին եւ eGenesis-ին։ Հետազոտությանը կմասնակցի վեց պացիենտ, որոնք երիկամային անբավարարության վերջին փուլում են: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կավելանա եւ կհասնի 50-ի: United Therapeutics ընկերության առաջին վիրահատությունը նախատեսվում է իրականացնել 2025թ. կեսերին: Նշվել է, որ eGenesis ընկերությունը կփոխպատվաստի եւս երեք երիկամ։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացի Տովանա Լունին, որը խոզի երիկամի փոխպատվաստում է անցել, դրա հետ ապրում է 61 օր եւ իրեն լավ է զգում, նա նման վիրաբուժական միջամտությունից հետո կյանքի տեւողության նոր ռեկորդ ...
Կարդալ ավելին »Ո՞րն է մեր մոլորակը․ գիտնականները՝ մարդկության ծագման նոր հիպոթեզով
Կարո՞ղ է մարդը «հյուր» լինել Երկրի վրա: Երկու հայտնի գիտնականներ՝ կենսաբան Էլիս Սիլվերը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրենսիս Քրիկը, պնդում են, որ մեր հայրենիքն ամենեւին էլ այս մոլորակը չէ։ Նրանց վարկածը, որը հիմնված է 12 տարվա ուսումնասիրության վրա, կդիտարկվի գիտական հանրության կողմից, գրել է BIOsferatum-ը։ Մարդու այլմոլորակային ծագման օգտին հիմնական փաստարկը նրա անհամատեղելիությունն է Երկրի պայմանների հետ։ Այսպիսով, 40-45 տարեկանում մարդկանց մեծամասնությունը սկսում է խնդիրներ ունենալ հենաշարժողական համակարգի եւ արյան անոթների հետ, ինչը կարող է մատնանշել սկզբնական շրջանում ձգողականության եւ լուսավորության տարբեր պարամետրերի մասին «ընտանի» մոլորակի վրա, հայտնել է Planet Today-ը։ Ավելին, մարդու կենսաբանական ռիթմերը համապատասխանում են 25-ժամյա ցիկլի, մինչդեռ Երկրի վրա օրն ավելի կարճ է։ Ավելի ինտրիգային են գենետիկական տվյալները։ Ֆրենսիս Քրիկի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ունեն 223 եզակի գեն, որոնք չունի երկրագնդի ոչ մի այլ արարած: Այս «օտար» գեները, հավանաբար, առանցքային դեր են խաղացել մարդու մտքի զարգացման գործում։ Պրոֆեսոր Սեմ Չանգը, որը մասնակցել է Մարդու գենոմի նախագծին, հաստատել է Երկրի կենսոլորտին ոչ բնորոշ գեների առկայությունը՝ անկախ Քրիկից եւ Սիլվերից։ Որտեղի՞ց կարող էին գալ մեր նախնիները: Սկզբում ենթադրվում էր, որ մարդկությունն առաջացել է մի քանի աստղային համակարգերից, սակայն հետագայում հետազոտությունները ցույց են տվել, որ երկրային բոլոր ռասաները ծագել են մի խմբից: Հավանաբար, ժամանող արարածները շփվել են նեանդերթալցիների եւ կրոմանյոնների հետ, որոնք ձեւավորել են մարդկության ժամանակակից տեսքը: Վարկածն, իհարկե, լրացուցիչ ապացույցներ է պահանջում, եւ առայժմ այն ավելի շատ գիտաֆանտաստիկայի է նման։ Սակայն հարցը բաց է մնում՝ մարդն իսկապե՞ս Երկրի զավակն է, թե՞ մի ինչ-որ ժամանակ իջել է երկնքից։
Կարդալ ավելին »Սառցե դարաշրջանի եվրոպացիները այտերի պիրսինգ են արել 10 տարեկանում
Հին եվրոպացիների ատամների տարօրինակ հարթ բծերը դարեր շարունակ տարակուսանք են պատճառել հնագետներին: Սակայն գիտնական Ջոն Ուիլմանը կարծում է, որ ինքը լուծել է առեղծվածը. Սառցե դարաշրջանի մարդիկ 10 տարեկանից այտերի պիրսինգ էին անում: Այս պիրսինգները, հավանաբար, ազդարարում էին անձի անդամակցությունը որոշակի խմբին, բայց դրանք նաև ատամների շարժման պատճառ էին դառնում, ասում է Պորտուգալիայի Կոիմբրա համալսարանի կենսաբանական մարդաբան Վիլմանը: Journal of Paleolithic ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է պոտենցիալ բնակելի մոլորակ՝ Երկրից ընդամենը 20 լուսատու հեռավորությամբ
Ժնևի համալսարանի շվեյցարացի գիտնականները հայտնաբերել են HD 20794 d էկզոմոլորակը, որը գտնվում է իր աստղի բնակելի գոտում: Սա նշանակում է, որ դրա մակերեսին կարող է գոյություն ունենալ հեղուկ ջուր և, հետևաբար, կյանքի համար անհրաժեշտ պայմաններ: Ի՞նչ է հայտնի HD 20794 d-ի մասին Հեռավորությունը՝ Երկրից 19,7 լուսատարի, ինչը տիեզերական չափանիշներով շատ մոտ է: Չափերը՝ Երկրի զանգվածից մոտ 6 անգամ մեծ, ինչը ...
Կարդալ ավելին »Toyota Motor՝ 5-րդ անգամ անընդմեջ վաճառքի առաջատար
Ճապոնական ToyotaMotor ավտոարտադրողն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել ավտոմեքենաների վաճառքի ծավալով։ Այդ մասին վկայում են ճապոնական ընկերության հրապարակած տվյալները։ Չնայած այն հանգամանքին, որ 2024թ. ընկերության վաճառքի ծավալները նվազել են 3,7 տոկոսով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 ավտոմեքենա։ Դա թույլ է տվել նրան հերթական անգամ առաջ անցնել գերմանական Volkswagen-ից եւ հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։ Անցյալ տարի գերմանական կոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 9,02 մլն ավտոմեքենա, որի վաճառքները նույնպես նվազել են 2,3 տոկոսով։ Երրորդ տեղը զբաղեցրել է կորեական Hyundai Motor-ը, որն ամբողջ աշխարհում վաճառել է 7,23 մլն ավտոմեքենա՝ 1 տոկոսով պակաս, քան 2023թ.։
Կարդալ ավելին »Նանոմասնիկներով ոսկե եռանկյունիները՝ քաղցկեղի բուժման առանցք
Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականների խումբը մշակել է քաղցկեղի բուժման ճշգրտությունը բարելավելու նոր մեթոդ՝ օգտագործելով ԴՆԹ մարկերներ ունեցող ոսկու նանոմասնիկներ: Հետազոտությունը հրապարակվել է Advanced Functional Materials (AFM) գիտական ամսագրում: Թիմը յուրաքանչյուր նանոմասնիկի վրա կիրառել է ԴՆԹ առանձին հաջորդականություն, ինչը հնարավորություն է տվել հետեւել օրգանիզմում դրանց գտնվելու վայրին: Նշումներն ամրացվել են թիոլ-ֆունկցիոնալացման պրոցեսի միջոցով: Այնուհետեւ գիտնականները փորձարկել են վեց տարբեր ձևերի և չափերի նանոմասնիկներ: Պարզվել է, որ եռանկյուն ձևերը հիանալի են գործել ինչպես լաբորատոր փորձարկումներում, այնպես էլ կենդանի օրգանիզմներում ներդրվելիս։ Հետազոտողների աշխատանքը լույս է սփռել կենսաբանական համակարգերում նանոմասնիկների փոխազդեցության վրա: Այս բացահայտումները կարող են ուղեցույց դառնալ ձևափոխող նանոմասնիկների կամ միջանկյալ կառուցվածքների զարգացման համար, որոնք հատուկ նախագծված են դեղերի «առաքման» տարբեր քայլերն օպտիմալացնելու համար, նշել են մասնագետները: «Մենք լուծել ենք քաղցկեղի բուժման առանցքային խնդիրը՝ դեղամիջոցները հատուկ քաղցկեղի հյուսվածքին ավելի մեծ արդյունավետությամբ հասցնելու հարցը»,- ավելացրել է հետազոտության ղեկավար, դոցենտ Էնդի Թեյը:
Կարդալ ավելին »Հազվագյուտ «ուրվական սև նյութի» արտանետում՝ Արեգակի վրա
Արեգակի վրա նկատվել է հազվագյուտ և արտասովոր մի երևույթ՝ «հստակ սև գույնի ուրվականային նյութի արտանետում»։ Այս մասին իրենց վերջին զեկույցում հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի գիտնականները։ «Այսօր մեր աստղի վրա տեղի ունեցավ շատ հազվադեպ, գեղեցիկ և նույնիսկ մի փոքր վախենալու երեւույթ: Հենց տեսանելի սկավառակի կենտրոնում ձևավորվեց հստակ սև գույնի ուրվականային նյութ, որը այնուհետև մասամբ ...
Կարդալ ավելին »Mr Tambourine Man․ Բոբ Դիլանի երգի տեքստի սևագրերը վաճառվել են կես միլիոն դոլարով
Բոբ Դիլանի 1965թ. Mr Tambourine Man երգի տեքստի սեւագրերը աճուրդում վաճառվել են 508 հազար դոլարով, տեղեկացրել է BBC-ն։ Երկու դեղին թերթերի վրա գրված տեքստը երգի երեք մեքենագիր սեւագրերն են,բայց ոչ վերջնական տարբերակը։ Աշխատանքը ներառում է նաեւ ֆոլք-ռոքի լեգենդի գրառումները լուսանցքին արված ձեռագրերով։ Երգը Դիլանի ամեահայտնի հիթերից մեկն է, եւ սեւագրերը գտնվել են 60 իրերի մեջ, որոնք պատկանել են երգչին, դրանք ...
Կարդալ ավելին »Տիեզերական «տոնածառ» և «Սուրբ Ծննդյան պսակ»՝ NASA-ից
ԱՄՆ տիեզերական գործակալությունը հրապարակել է NGC 2264-ի պատկերը՝ երիտասարդ աստղերի կուտակումը, որը ոմանք անվանում են «տոնածառ»՝ իր ձևի պատճառով: Գործակալությունը հրապարակել է նաև NGC 602 աստղային կլաստերի լուսանկարը, որը նման է Սուրբ Ծննդյան ծաղկեպսակի: NASA-ի ամանորյա տոնածառը NGC 2264-ը գտնվում է մեր մոլորակից մոտավորապես 2500 լուսատարի հեռավորության վրա: Քանի որ այս կլաստերի աստղերը համեմատաբար երիտասարդ են՝ մեկից հինգ միլիոն տարեկան, ...
Կարդալ ավելին »