Հետաքրքիր փաստեր

Ապրիլի 8-ին արևի ամբողջական խավարում կլինի

Ապրիլի 8-ին տեղի կունենա արևի ամբողջական խավարում, որը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերից: Թե որքան ժամանակ կտևի արևի ամբողջական խավարումը, կախված է նրանից, թե որտեղ եք այն դիտում։ Խավարումը Երկրի վրա կսկսվի ժամը 16:38 GMT (Երևանի ժամանակով 20։38) և կավարտվի 1955 GMT (Երևանի ժամանակով 23.55), այսինքն՝ կտևի ընդհանուր 3 ժամ, 16 րոպե և 45 վայրկյան։ Հյուսիսային ամերիկայում այն կերևա ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 180 միլիոն դոլար․ մոլորակի ամենաթանկ այցեքարտը Սթիվ Ջոբսի ինքնագրով է

Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի ստորագրությամբ ընկերության հազվագյուտ այցեքարտն աճուրդում վաճառվել է 181183 դոլարով և գնային նոր ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է Բոստոնի RR Auction աճուրդի տունը: Մի քանի օր առաջ, երբ աճուրդը դեռ շարունակվում էր, հաղորդվել էր, որ գինը հասել է 53 594 դոլարի, սակայն ի վերջո գումարը շատ ավելի բարձր է ստացվել։ Այցեքարտը թվագրված է 1983-ով ...

Կարդալ ավելին »

IQAir. աշխարհի ամենաաղտոտված օդով մայրաքաղաքը Նյու Դելին է

Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը, իսկ ամենակեղտոտ օդով քաղաք է ճանաչվել Հնդկաստանի Բեգուսարայ ագլոմերացիան։ Այդ մասին ասվում է 2023 թվականին աշխարհում օդի որակի ուսումնասիրության մեջ, որը պատրաստել է Շվեյցարիայի IQAir կազմակերպությունը։ «Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ-ից 2023 թվականին վատացել է մինչև 92,7 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում», – ուսումնասիրությունից ...

Կարդալ ավելին »

Նոկտիս․ հսկայական նոր հրաբուխ՝ Մարսի վրա

Մարսի Թարսիս կոչվող շրջանի արևելյան մասում՝ մոլորակի հասարակածի մոտ, հսկայական հրաբուխ և սառցադաշտի հնարավոր շերտ է հայտնաբերվել։ Այս մասին հետազոտության հեղինակները հայտնել են ԱՄՆ Տեխաս նահանգի Վուդլենդս քաղաքում Լուսնի և մոլորակային գիտությունների 55-րդ համաժողովի ժամանակ։ Ժամանակավորապես Նոկտիս անունն ստացած այս հրաբուխը տպավորիչ գոյացություն է՝ 9022 մետր բարձրությամբ և 450 կիլոմետր լայնությամբ։ Երկրաբանական փոփոխությունների երկար պատմություն ունեցող այս հրաբուխը հետազոտության հետաքրքիր ...

Կարդալ ավելին »

Մարկեսի որդիները հրատարակել են գրողի գիրքը, որը նա կարգադրել էր ոչնչացնել

Կոլումբիացի հռչակավոր գրող, «Հարյուր տարվա մենություն» գրքի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ կյանքի օրոք չհրատարակված վեպը՝ «Կհանդիպենք օգոստոսին» վերնագրով, լույս է տեսել՝ չնայած նա կարգադրել էր ոչնչացնել այն։ Այդ մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։ Մարկեսի մահից 10 տարի անց նրա որդիները որոշել են հրատարակել վեպը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողի ցանկությանը հակառակ։ «Գիրքը չի ստացվում, այն պետք է ոչնչացնել»,- ըստ որդիների՝ ասել ...

Կարդալ ավելին »

Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե սալիկ

 Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ ...

Կարդալ ավելին »

Երկիր բերված լուսնային փոշին Լուսնի մասին նոր վարկածներ է պատմում

Լուսինն իր բնորոշ տեսքը ձեռք է բերել տիեզերական օբյեկտների հետ բախումների հետևանքով, որոնք նրա մակերեսին հարվածային խառնարաններ են առաջացրել։ Հետազոտողները պարզել են, որ նման գործընթացների հետևանքով առաջացած ինտենսիվ ճնշումն ու ջերմությունը փոխում են նաև Լուսնի մակերևույթի հանքային բաղադրությունը և կառուցվածքը։ Այդ փոփոխությունների վերլուծությունը օգնում է շատ բան իմանալ Երկրի արբանյակի անցյալի մասին: Վերջերս Լուսնից Երկիր է բերվել 1,73 կիլոգրամ ռեգոլիտ՝ ...

Կարդալ ավելին »

Big Hole․ աշխարհի ամենամեծ փոսը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հարստություն կորզելու փնտրտուքներում մարդը շատ մեծ անցքեր է փորել երկրի վրա։ Բացի այդ, բնությունը երբեմն ինքնուրույն է ստեղծում ապշեցուցիչ անցքեր կամ փոսեր: Ստորև ներկայացնում ենք մոլորակի  ամենազարմանալի բնական կամ տեխնածին փոսը: Big Hole-ն ամենամեծ անցքն է, որը ձեռով բացել են ադամանդ որոնող հանքափորները: Այս ադամանդի հանքը, որը գտնվում է Քիմբերլիում՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում, շատ գեղատեսիլ է։ Առաջին հանքը գտնվում է քաղաքի ...

Կարդալ ավելին »

Տիեզերագնաց Կոնոնենկոն տիեզերքում մնալու ընդհանուր ժամանակի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների գումարային տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում հավաքել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան: Կոնոնենկոն, ով «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի հրամանատարն է, իրականացնում է իր հինգերորդ տիեզերական ...

Կարդալ ավելին »

Երկրին ամենամոտ 19 գալակտիկաները․ NASA (ՖՈՏՈՇԱՐՔ)

NASA-ն ցուցադրել է մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինին մոտակայքում գտնվող 19 պարուրաձև գալակտիկաների հիասքանչ տեսարաններ: Բազմամյա դիտարկումներն ավարտին հասցնել նրանց օգնել է James Webb տիեզերական աստղադիտակը։Այս աստղադիտակը գործում է մերձակա և միջին տիրույթի ինֆրակարմիր ճառագայթներով՝ որսալով տաքացած գազի և փոշու ճառագայթումը: Միջաստղային գազն ու փոշին կլանում են լույսը տեսանելի և ուլտրամանուշակագույն տիրույթներում և, տաքանալիս դրանք փայլում են ինֆրակարմիր սպեկտրում՝ ցույց տալով իրենց ...

Կարդալ ավելին »
ajax-loader