Երկրին ամենամոտ 19 գալակտիկաները․ NASA (ՖՈՏՈՇԱՐՔ)

NASA-ն ցուցադրել է մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինին մոտակայքում գտնվող 19 պարուրաձև գալակտիկաների հիասքանչ տեսարաններ: Բազմամյա դիտարկումներն ավարտին հասցնել նրանց օգնել է James Webb տիեզերական աստղադիտակը։
Այս աստղադիտակը գործում է մերձակա և միջին տիրույթի ինֆրակարմիր ճառագայթներով՝ որսալով տաքացած գազի և փոշու ճառագայթումը: Միջաստղային գազն ու փոշին կլանում են լույսը տեսանելի և ուլտրամանուշակագույն տիրույթներում և, տաքանալիս դրանք փայլում են ինֆրակարմիր սպեկտրում՝ ցույց տալով իրենց դիրքն ու կառուցվածքը տիեզերքում:

James Webb-ից առաջ մոտակա պարուրաձև 19 գալակտիկաների մասին տվյալների հավաքմամբ զբաղվում էին Hubble օպտիկական աստղադիտակը, Atacama Large Millimeter Array (ALMA) աստղադիտարանն ու Չիլիի Շատ մեծ աստղադիտարանի MUSE սպեկտրային գործիքը, որը նույնպես գործում է ուլտրամանուշակագույն տրույթում։ Սակայն James Webb-ն ավարտել է այս դիտարկումների հետ կապված PHANGS նախագիծը՝ ավելացնելով դիտումներ մոտ և միջին ինֆրակարմիր հատվածում:

Դիտարկված բոլոր 19 գալակտիկաները գտնվում են մեզանից 30-80 միլիոն լուսատարի հեռավորության վրա: Նրանք ընտրվել են բազմաթիվ այլ գալակտիկաներից՝ ուսումնասիրության համար առավել հարմար անկյան նպատակով. դրանք բոլորը գտնվում են դեմքով դեպի մեր գալակտիկան և կարող են բացահայտել իրենց կառուցվածքը բոլոր մանրամասներով:

Գալակտիկաների պատկերների հետ մեկտեղ PHANGS նախագծի թիմը հրապարակել է մոտ 100,000 աստղային կուտակումների կատալոգ, որոնք նկատվում են դրանցում: Նյութն այնքան ծավալուն է ստացվել, որ մեկ թիմը ֆիզիկապես չի կարող մշակել բոլոր տվյալները։ Գիտնականներն ակնկալում են, որ հավաքված տեղեկատությունների հիման վրա միլիոնավոր աստղերի նոր կատալոգներ կկազմվեն, ինչը թույլ կտա ավելի լավ հասկանալ դրանց էվոլյուցիան բազմաթիվ նոր դիտարկումների օրինակով։

ajax-loader