Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն (2006, 2008 և 2012), աշխարհի 8-րդ թիմային առաջնության հաղթող (2011) Վլադիմիր Հակոբյանը նվաճել է Սենթ Լուիսում անցկացված շախմատի ԱՄՆ վետերանների առաջնության չեմպիոնի կոչումը։
52-ամյա գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:
Մելիքսեթ Խաչիյանը 4 միավորով գրավել է 6-րդ տեղը։