ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 385.81դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.32 դրամ (նվազել է 2.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.35 դրամ (նվազել է 3.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.95 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերողների միություն
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն ամփոփեց մեկ տարվա գործունեությունը․ լուսանկարներ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն անդամ կազմակերպություններին հրավիրել էր հեռավար ժողովի՝ ներկայացնելու մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Միության նախագահ Վարդան Ջհանյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում առանձին բաժիների կատարած աշխատանքները, ձեռքբերումները, խոսեց անելիքների ու բացթողումների մասին։ Անդամ կազմակերպությունները ողջունեցին Միության տարեկան գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ։ Քննարկվեցին ընթացիկ հարցեր, հնչեցին առաջարկություններ և դիտարկումներ։
Կարդալ ավելին »Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ (video)
Եվրոպական ինդեքսները նվազել են․ 18-07-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 16068.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 7291.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 7406.42 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 1009.79 կետ:
Կարդալ ավելին »Պարենային ապրանքների գնային ինդեքսը շարունակում է նվազել․ ՄԱԿ
Բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գնանշումները նվազել են, սակայն տեղական սննդամթերքի բարձր գներն իրական սպառնալիք են խոցելի երկրների համար ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հաղորդել է, որ հունիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը կրկին վարընթաց է գրանցել, որտեղ առաջատարը հիմնական հացահատիկային մշակաբույսերն են եւ բուսական յուղերի մեծ մասը։ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային ...
Կարդալ ավելին »Լիդիան Արմենիա ընկերությունը հյուրընկալել է համայնքային իշխանություններին
Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանը այցելել են Ամուլսարի հանքավայր: Հյուրերը Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ այցելել են Ամուլսարի հանքավայրի ենթակառուցվածքներ։ Հայկ Ալոյանը նրանց ներկայացրել է Ամուլսարի ծրագրի մանրամասները, ներկայում կատարվող աշխատանքները։ Քննարկվել է համայնք-ընկերություն հետագա համագործակցությունը։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հարակից Գորայք համայնքը խոշորացումից հետո ընդգրկվել է Սիսիան համայնքի կազմում։
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ռազմավարություն. դրական և բացասական կողմերը (տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է կառավարության՝ վերջերս ընդունած հանքարդյունաբերության մասին ռազմավարությանը՝ ներկայացնելով փաստաթղթում ամրագրված դրույթների դրական և բացասական կողմերը։ Ստորև ներկայացնում ենք Հ1-ի տեսանյութը՝ ոլորտին առնչվող մասնագետների գնահատմամբ։
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկանում enq ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:
Կարդալ ավելին »Կուտակել ենք մոտ 350 մլն դրամից ավելի պարտք, կունենանք 200 աշխատատեղի կորուստ․ Վարդան Մարգարյան
Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրի «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ իր ղեկավարած ընկերությունը դրամի արժևորման հետևանքով հայտնվել է փակման եզրին։ Որպես խնդրի լուծում, տնտեսվարողը կառավարությանը խնդրում է IT ոլորտի օրինակով սուբսիդավորել վնասով աշխատող ձեռնարկություններին կամ տրամադրել հարկային արձակուրդ։ Նա, մասնավորպես, գրել է․ «Ես բավականին հուսադրվել էի, որ կառավարությունը 10,0 մլրդ դրամ հատկացրեց Այ Թի ոլորտին՝ ...
Կարդալ ավելին »Առաջարկություններ օրենքի նախագծային փոփոխությունների շուրջ
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու գերատեսչության համապատասխան վարչությունների գործընկերների միջև։ Քննարկվեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Միությունը հանդես եկավ առաջարկություններով և ահազանգ հնչեցրեց, որ նախատեսվող որոշ դրույթներ, օրենքի ուժ ստանալու դեպքում, կխոչընդոտեն հանքարդյունաբերող ընկերությունների բնականոն գործունեությունը։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը և տնօրենի ...
Կարդալ ավելին »