Հանքարդյունաբերողների միություն

Հանքարդյունաբերության ռազմավարություն. դրական և բացասական կողմերը (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է կառավարության՝ վերջերս ընդունած հանքարդյունաբերության մասին ռազմավարությանը՝ ներկայացնելով փաստաթղթում ամրագրված դրույթների դրական և բացասական կողմերը։ Ստորև ներկայացնում ենք Հ1-ի տեսանյութը՝ ոլորտին առնչվող մասնագետների գնահատմամբ։

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկանում enq ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:

Կարդալ ավելին »

Կուտակել ենք մոտ 350 մլն դրամից ավելի պարտք, կունենանք 200 աշխատատեղի կորուստ․ Վարդան Մարգարյան

Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրի «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ իր ղեկավարած ընկերությունը դրամի արժևորման հետևանքով հայտնվել է փակման եզրին։ Որպես խնդրի լուծում, տնտեսվարողը կառավարությանը խնդրում է IT ոլորտի օրինակով սուբսիդավորել վնասով աշխատող ձեռնարկություններին կամ տրամադրել հարկային արձակուրդ։ Նա, մասնավորպես, գրել է․ «Ես բավականին հուսադրվել էի, որ կառավարությունը 10,0 մլրդ դրամ հատկացրեց Այ Թի ոլորտին՝ ...

Կարդալ ավելին »

Առաջարկություններ օրենքի նախագծային փոփոխությունների շուրջ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու գերատեսչության համապատասխան վարչությունների գործընկերների միջև։ Քննարկվեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Միությունը հանդես եկավ առաջարկություններով և ահազանգ հնչեցրեց, որ նախատեսվող որոշ դրույթներ, օրենքի ուժ ստանալու դեպքում, կխոչընդոտեն հանքարդյունաբերող ընկերությունների բնականոն գործունեությունը։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը և տնօրենի ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Կարդալ ավելին »

«Ալիսան» սովորել է փնտրել օգտատիրոջ հեռախոսը

Այն արագ կօգնի գտնել գաջեթը ձեր բնակարանի անկյուններում։ https://www.youtube.com/watch?v=NghT3X82c9I  «Ալիսայի» հնարավորությունների ցանկը համալրվել է սմարթֆոնների որոնման նոր օգտակար գործառույթով. օգնականը կարող է պարզապես զանգահարել Station-ի կամ «Яндекс»-ի սմարթ հեռուստացույցի սեփականատիրոջը: Նման որոնում սկսելու համար բավական է պարզապես հարցնել՝ «Ալիսա՛, որտե՞ղ է իմ հեռախոսը» կամ ասել՝ «Ալիսա, գտի՛ր իմ հեռախոսը»: Sunsets don't get much better than this one over @GrandTetonNPS. #nature ...

Կարդալ ավելին »
ajax-loader