Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանը այցելել են Ամուլսարի հանքավայր:
Հյուրերը Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ այցելել են Ամուլսարի հանքավայրի ենթակառուցվածքներ։ Հայկ Ալոյանը նրանց ներկայացրել է Ամուլսարի ծրագրի մանրամասները, ներկայում կատարվող աշխատանքները։ Քննարկվել է համայնք-ընկերություն հետագա համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հարակից Գորայք համայնքը խոշորացումից հետո ընդգրկվել է Սիսիան համայնքի կազմում։