Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում կանցկացնի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոյի հետ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մարտի 22-ին` ժամը 10:30, միության գրասենյակում կանցկացնի եզակի հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։

Հանդիպման թեման է՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Վալերիա Ֆազիոն հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։

Միջազգային խորհրդատվական ընկերությունները հատուկ առաքելություն ունեն՝ Հայաստանում և տարածաշրջանում ներկայացնել միջազգային ստանդարտները, օժանդակել բիզնեսին արտահանումների աճի և, ընդհանրապես, զարգացման համար նոր հնարավությունների բացահայտման հարցերում։

Նույն օրը՝ ժամը ժամը 14․00, Կոնգրես հյուրանոցում «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը կկազմակերպի տարածաշրջանային համաժողով կայուն զարգացման և ԲՍԿ թեմայով (Sustainability and ESG)։

Համաժողովն իրենից ներկայացնում է բիզնեսի համար երկարաժամկետ հնարավորությունների ստեղծման, բացահայտման միջոցառում։ Ներկա են լինելու հյուրեր Եվրոպայից, որտեղ այդ թեման ստացել է նաև Եվրամիության դիրեկտիվի ու ստանդարտի կարգավիճակ։

ajax-loader