Հետաքրքիր փաստեր

NASA-ն տիեզերքը բացահայտելու նոր միջոց ունի․ James Webb-ը գտել է ամենահեռավոր սև խոռոչը

NASA-ի աստղաֆիզիկոսները գտել են ռենտգենյան դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում առ այսօր հայտնաբերված Երկրից ամենահեռու գտնվող սև խոռոչը: Օբյեկտը հայտնաբերվել է Chandra ռենտգենյան աստղադիտարանի և James Webb ինֆրակարմիր աստղադիտակի դիտարկումների շնորհիվ։ Աստղագետները հույս ունեն, որ դա կօգնի բացատրել, թե ինչպես են առաջացել տիեզերքի առաջին գերզանգվածային սև խոռոչները: Ինչպես պարզել է Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի գիտնականների թիմը՝ Ակոս Բոգդանի գլխավորությամբ, գերզանգվածային մեծացող սև խոռոչը գտնվում ...

Կարդալ ավելին »

Ամերիկացի բժիշկները կատարել են ամբողջական աչքի` աշխարհում առաջին փոխպատվաստումը

 ԱՄՆ-ում բժիշկները աշխարհում առաջին անգամ կատարել են ամբողջական աչքի փոխպատվաստում։ Այդ մասին տեղեկագիր է հրապարակվել Նյու Յորքի համալսարանի Լանգոնի անվան բժշկական կենտրոնի (NYULH) կայքում։  «NYULH-ի վիրաբույժների խումբը կատարել է Արկանզասի նահանգից պատերազմի 46-ամյա վետերանի ամբողջական աչքի աշխարհում առաջին փոխպատվաստումը և դեմքի մի մասի փոխպատվաստում», – նշվում է տեղեկագրում։ Ըստ հրապարակման՝ Աարոն Ջեյմսը բարձրավոլտ էլեկտրական հոսանքի պատճառով վնասվածք էր ստացել աշխատանքի ժամանակ: Վիրահատությունը ...

Կարդալ ավելին »

Lուսարձակող  ամպեր. Արեգակի վրա ճաքեր չեն, այլ հզոր բռնկումներ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԳԱ Երկրային մագնիսականության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Բորիս Ֆիլիպովը «Իզվեստիայի» հետ զրույցում հերքել է Արեգակի վրա հսկա ճաքերի առաջացումը։ Ըստ փորձագետի` այն, ինչ սովորական մարդիկ ճեղքեր են անվանում, լուսարձակող  ամպեր են։ Ավելի վաղ Space.com կայքում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Արեգակի վրա մագնիսական թելի ժայթքման պատճառով, իբր,  մոտավորապես 6200 մղոն (10 հազար կմ) լայնությամբ և տասն անգամ ...

Կարդալ ավելին »

Guardian․ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է գերի նավաստիներին գրված 260 տարվա նամակների թաքստոց

260 տարի առաջ բրիտանացի զինվորների կողմից գերված ֆրանսիացի նավաստիների հարազատների եւ մերձավորների նամակների թաքստոց է հայտնաբերվել, դրանք բացվել եւ առաջին անգամ ընթերցվել են Մեծ Բրիտանիայի արխիվում, տեղեկացրել է Guardian թերթը։ «Ֆրանսիացի նավաստիներին ավելի քան 260 տարի առաջ ուղարկված սիրո նամակների մոռացված փաթեթը, որը մինչ այժմ երբեք բացված եւ կարդացված չի եղել, հայտնաբերվել է բրիտանական ռազմածովային արխիվներում՝ բացահայտելով XVIII դարի ամուսնական ...

Կարդալ ավելին »

Հայ հիմնադիր ունեցող Moderna-ն իր առաջին գործարանն է կառուցում Չինաստանում

Հայ համահիմնադիր (Նուբար Աֆեյան), ունեցող բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը սկսել է Չինաստանում իր առաջին դեղագործական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Արտադրության մեջ ներդրումները կկազմեն մոտ 3.6 միլիարդ յուան ​​(ավելի քան 500 միլիոն դոլար)։ Գործարանում կլինեն արտադրական, հետազոտական ​​և մշակման սարքավորումներ: Գործարանը կառուցվում է Շանհայի Սինչժուան արդյունաբերական գոտում: Ծրագիրն իրականացվում է տեղական իշխանությունների և ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ռեկորդային թվով մեքենաներ է արտադրել

Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2023 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, որը սկսվել է այս տարվա ապրիլի 1-ին, արտադրել է 5.58 միլիոն ավտոմեքենա, ինչը նշված ժամանակահատվածում ընկերության համար ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին են վկայում ընկերության հրապարակած տվյալները։ Կոնցեռնի հայտարարության մեջ նշվում է, որ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության արտադրությունն ամբողջ աշխարհում աճել է 12.8%-ով։ Միաժամանակ, օրացուցային տարվա առաջին կիսամյակում ...

Կարդալ ավելին »

«Ուրվական մասնիկների» որս․ TRIDENT-ը կբացահայտի տիեզերքը օվկիանոսից՝ 3500 մետր խորությունից

Չինաստանում գիտնականները կառուցում են «ուրվական մասնիկների» աշխարհի ամենամեծ ստորջրյա դետեկտորը՝ TRIDENT-ը (Tropical Deep-sea Neutrino Telescope, Տրոպիկական խորը ծովային նեյտրինո աստղադիտակ), որի օգնությամբ նրանք նախատեսում են ուսումնասիրել անորսալի նեյտրինոների առեղծվածային վարքը: Սարքը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում օվկիանոսի մակերևույթից 3500 մետր խորության վրա: Ակնկալվում է, որ դրա շինարարությունը կավարտվի 2030-ին։ Նեյտրինոները, որոնք հաճախ կոչվում են «ուրվական մասնիկներ», ունեն հատուկ հատկություններ, ...

Կարդալ ավելին »

10 000 տարին՝ մեկ ափսեում․ Microsoft-ի ապակե հեղափոխությունը

Microsoft-ի Project Silica-ն հեղափոխություն է անում տվյալների պահպանման մեջ՝ օգտագործելով ապակե թիթեղներ: Ավանդական մագնիսական պահպանման մեթոդներն ունեն սահմանափակ ժամկետ, ինչը հանգեցնում է հաճախակի կրկնօրինակման և էներգիայի սպառման ավելացման: Ի հակադրություն, Project Silica-ն մշակել է կայուն, երկարաժամկետ պահպանման լուծում: Այն թույլ է տալիս հսկայական քանակությամբ տվյալներ պահել փոքր ապակե ափսեներում՝ դրանք պահպանելով հազարավոր տարիներ: Microsoft Azure-ն օգտագործվում է տվյալներն արդյունավետ կարդալու ...

Կարդալ ավելին »

Ferrari-ն ԱՄՆ-ում սկսել է վճարումներ ընդունել կրիպտոարժույթով 

Իտալական Ferrari-ն ԱՄՆ-ում ներգրավել է թվային ակտիվները որպես վճարման եղանակ: Գործառույթը Եվրոպայում կհայտնվի 2024թ․ առաջին եռամսյակում, գրում է Reuters-ը։ Ferrari-ի կոմերցիոն և մարքեթինգ տնօրեն Էնրիկո Գալիերայի խոսքով՝ որոշումն ընդունվել է ի պատասխան դիլերների և հաճախորդների խնդրանքներին, որոնցից շատերը կրիպտոարժույթներ են օգտագործում: «Նրանցից ոմանք երիտասարդ ներդրողներ են, ովքեր իրենց կարողությունը կառուցել են թվային ակտիվների վրա: Մյուսները ավելի ավանդական ներդրողներ են, ովքեր ...

Կարդալ ավելին »

Կարմիր Խաչը` հաքերներին․ կիբերպատերազմի 8 կանոն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 8 կանոն է առաջարկել կիբերպատերազմում ներգրավված հաքերների համար։ Այս կանոնները մշակվել են ոչ միայն հաքերների, այլև քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար կիբերհակամարտությունների համատեքստում։ Ահա ԿԽՄԿ-ի առաջարկած ութ հիմնական կանոնները. Մի ուղղորդեք կիբեր հարձակումները քաղաքացիական թիրախների դեմ: Սա ներառում է այն ամենը, ինչը ռազմական ենթակառուցվածք չէ։ Մի օգտագործեք վնասակար ծրագրեր կամ այլ գործիքներ, որոնք ավտոմատ են տարածվում և ...

Կարդալ ավելին »
ajax-loader