Կարմիր Խաչը` հաքերներին․ կիբերպատերազմի 8 կանոն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 8 կանոն է առաջարկել կիբերպատերազմում ներգրավված հաքերների համար։ Այս կանոնները մշակվել են ոչ միայն հաքերների, այլև քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու համար կիբերհակամարտությունների համատեքստում։

Ահա ԿԽՄԿ-ի առաջարկած ութ հիմնական կանոնները.

  1. Մի ուղղորդեք կիբեր հարձակումները քաղաքացիական թիրախների դեմ: Սա ներառում է այն ամենը, ինչը ռազմական ենթակառուցվածք չէ։
  2. Մի օգտագործեք վնասակար ծրագրեր կամ այլ գործիքներ, որոնք ավտոմատ են տարածվում և անվերահսկելի վնաս են հասցնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թիրախներին:
  3. Ռազմական օբյեկտի վրա կիբերհարձակում նախապատրաստելիս անհրաժեշտ է խուսափել կամ նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության համար հետեւանքները։
  4. Մի կատարեք կիբեր գործողություններ բժշկական և հումանիտար հաստատությունների դեմ:
  5. Մի հարձակվեք այն օբյեկտների վրա, որոնք անհրաժեշտ են բնակչության գոյատևման համար կամ որոնք կարող են վտանգավոր ուժեր ազատել: Դրանք կարող են լինել ամբարտակներ, ատոմակայաններ և այլն։
  6. Բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հարձակումներ չի կարելի անել:
  7. Կիբերհարձակումները չպետք է խախտեն միջազգային մարդասիրական իրավունքը:
  8. Հետևեք բոլոր թվարկված կանոններին, նույնիսկ եթե թշնամին դա չի անում:

Բացի հաքերների կանոններից, ԿԽՄԿ-ն նաև կոչ է արել պետություններին չաջակցել կամավոր կիբերհանցագործական միավորումների ձևավորմանը և ակտիվորեն պայքարել դրանց դեմ։

ajax-loader