Lուսարձակող  ամպեր. Արեգակի վրա ճաքեր չեն, այլ հզոր բռնկումներ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԳԱ Երկրային մագնիսականության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Բորիս Ֆիլիպովը «Իզվեստիայի» հետ զրույցում հերքել է Արեգակի վրա հսկա ճաքերի առաջացումը։ Ըստ փորձագետի` այն, ինչ սովորական մարդիկ ճեղքեր են անվանում, լուսարձակող  ամպեր են։

Ավելի վաղ Space.com կայքում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Արեգակի վրա մագնիսական թելի ժայթքման պատճառով, իբր,  մոտավորապես 6200 մղոն (10 հազար կմ) լայնությամբ և տասն անգամ ավելի երկար ձոր է ձևավորվել։

«Նախ՝ Արեգակի վրա ճաքեր չկան, աստղը դրանից չի փլուզվի: Այն, ինչ լրագրողները սովորաբար անվանում են ճաքեր, իսկ Արեգակի սպեկտրալ որոշ պատկերներում իրոք երևում են մուգ գծերը, ամենից հաճախ դրանք արեգակի սկավառակի ֆոնին երևացող հրվիժակներ են»,- ասել է գիտնականը:

Ֆիլիպովը պարզաբանել է, որ հրվիժակներ են անվանում աստղի եզրին նկատվող լուսարձակող  ամպերը: «Եթե երևույթը ոչ թե պայծառ է, այլ մուգ, և դիտվում է Արեգակի մակերևույթի վրա, ապա այդ երևույթն անվանում են  արևային մանրաթելեր։ Այս մանրաթելերը՝ պլազմայի թանձրուկ են, այդ նույն հրվիժակը․ երբեմն դրանք կորցնում են արեգակնային հավասարակշռությունը, արագ բարձրանում, պայթում ևարտանետվում՝ շարժվելով միջմոլորակային տարածությունում»,- շարունակել է մասնագետը:

Նման պսակաձեւ արտանետումները բախվելով Երկրի մագնիսական դաշտին, առաջացնում են ուժեղ մագնիսական փոթորիկներ։ Ֆիլիպովը խոստովանել է, որ մոտ ապագայում մոլորակի վրա մագնիսական փոթորիկ կլինի, որն առաջացել է Արեգակի վերջին բռնկումից։ Մասնագետը բացառել է Երկրի վրա երկրաշարժերն ու ջրհեղեղները, սակայն հիշեցրել է, որ մագնիսական փոթորիկը կարող է առաջացնել գերլարում էլեկտրական ցանցերում և կապի գծերում, ինչպես նաև ազդել արբանյակների և եղանակից կախված մարդկանց առողջության վրա։ Հուլիսին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի  տնօրեն Անատոլի Պետրուկովիչն ասել է, որ հզոր արևային բռնկումները, որոնք հանգեցնում են էլեկտրացանցերի խափանուների, կշարունակվեն մինչև 2025 թվականը: Աստղը ներկայումս անցնում է բարձր ակտիվության շրջան, որը տեղի է ունենում մոտավորապես 11 տարին մեկ։

ajax-loader