Big Hole․ աշխարհի ամենամեծ փոսը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հարստություն կորզելու փնտրտուքներում մարդը շատ մեծ անցքեր է փորել երկրի վրա։ Բացի այդ, բնությունը երբեմն ինքնուրույն է ստեղծում ապշեցուցիչ անցքեր կամ փոսեր: Ստորև ներկայացնում ենք մոլորակի  ամենազարմանալի բնական կամ տեխնածին փոսը:

Big Hole-ն ամենամեծ անցքն է, որը ձեռով բացել են ադամանդ որոնող հանքափորները:

Այս ադամանդի հանքը, որը գտնվում է Քիմբերլիում՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում, շատ գեղատեսիլ է։ Առաջին հանքը գտնվում է քաղաքի ներսում և ներկայում թանգարան է հանդիսանում։

Տեղի բնակչությունը հանքավայրն անվանում է «Մեծ փոս», քանի որ այն հենց այդպիսի տեսք ունի. Սա երկրագնդի ամենամեծ անցքն է, որը փորվել է Քիմբերլի կոչվող ժայռի մեջ։

«Մեծ փոսի» եզրին կառուցվել է հարթակ, որի օգնությամբ այցելուները հնարավորություն ունեն նայելու 400 մ խորությամբ անցքի մեջ։

ajax-loader