Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր վեցամյա պաշտոնավարման ընթացքում ավելի քան 3 հազար կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին:
«Մենք պատրաստվում ենք շարունակել մարդատար երկաթուղու շինարարությունը ամբողջ երկրում: Նպատակն է առաջիկա վեց տարում կառուցել 3 հազար կմ երկաթուղի՝ ուղևորատար գնացքների համար», – ասել է նախագահը:
Այս տարի Մեքսիկայում կառուցվել է առավել քան 1.5 հազար կմ երկաթուղի: Այժմ նախատեսված է կրկնապատկել երկաթգծի կառուցումը:
Նորընտիր նախագահն ընդգծել է երկու խոշոր ենթակառուցվածքային ծրագիր, որոնք իրականացվում են հեռացող վարչակազմի կողմից՝ նախ, այսպես կոչված, «Մայաների գնացքը», որը երկաթուղի է երկրի հարավում՝ նախատեսված մի շարք զբոսաշրջային տարածքների հասանելիությունը մեծացնելու համար: Երկրորդը միջօվկիանոսային երկաթուղային միջանցքն է, որը պետք է կապի Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող նահանգներից մեկի նավահանգիստը երկրի Ատլանտյան ափին գտնվող նավահանգիստներից մեկի հետ:
«Այժմ մենք պատրաստվում ենք գնալ հյուսիս»,– նախագահն ասել է, որ երկաթուղիներից մեկը կուղևորվի դեպի Տամաուլիպաս նահանգ՝ ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Նուևո-Լարեդո քաղաքը:
Նորընտիր նախագահը մտադիր է հաջորդ շաբաթ ներկայացնել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ ծրագիր: