La Depeche․ Ֆրանսիայում գողացել են ասպետ Ռոլանդի լեգենդար Դյուրանդալ թուրը

Դյուրենդալ թուրը, որը, ըստ լեգենդի, պատկանում էր ասպետ Ռոլանդին, գողացել են միջնադարյան Ռոկամադուր քաղաքից (Լոտի բաժին, կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում)։ Այդ մասին հայտնում է La Depeche թերթը։

Ըստ թերթի՝ թուրը, որը, ըստ լեգենդի, «մի քանի դար գտնվել է ժայռի ճեղքում, գողացել են»։ Մասունքը գտնվել է գետնից մոտ 10 մ բարձրության վրա, նշվում է հրապարակման մեջ։

«Ռոկամադուրը կորցրել է իր պատմության մի մասը, նույնիսկ եթե այն պարզապես լեգենդ էր», – մեջբերում է պարբերականը կոմունայի քաղաքապետ Դոմինիկ Լենֆանտին։

Ժանդարմները փնտրում են հանցագործներին:

Ռոկամադուրը միջնադարյան քաղաք է, որը գտնվում է զառիթափ ժայռի վրա տեղադրված սարահարթի կենտրոնում: Այն Մարիամ Աստվածածնի պաշտամունքի կենտրոններից է և միջնադարից ուխտագնացության առարկա։ Բացի այդ, միջնադարյան այս քաղաքը Ֆրանսիայի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է՝ Մոն Սեն-Միշել կղզու, Էյֆելյան աշտարակի և Վերսալի հետ միասին։

ajax-loader