Underwater view of a yellow excavator in the deep blue sea, A seabed mining operation in the heart of the Pacific, with an underwater environment and unique features of the mine, AI Generated

Հնդկաստանը հազվագյուտ մետաղների հանքավայրեր կբացահայտի Խաղաղ օվկիանոսում

Հնդկաստանը հայտ կներկայացնի ISA-ին՝ Խաղաղ օվկիանոսում ֆերոմանգանի հանքավայրերի հետախուզման լիցենզիա ստանալու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը նախատեսում է հետախուզել Կլարիոն-Կլիպերտոն ստորջրյա գոտին, որտեղ գտնվում են մանգան, նիկել, պղինձ և կոբալտ պարունակող բազմամետաղային հանգույցների մեծ ծավալներ։ Բնական ռեսուրսների ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հնդկաստանին կպահանջվի 3-4 տարի՝ օվկիանոսի հատակից մետաղներ հանելու տեխնոլոգիաներին տիրապետելու համար:

Մայիսին էլ Հնդկաստանը դիմել էր Հնդկական օվկիանոսի տակ գտնվող կոբալտի և մանգանի հանքավայրերի հետախուզման նոր լիցենզիաների համար: Նախատեսվում է երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնել Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմուտքում գտնվող ստորջրյա Կարլսբերգ լեռնաշղթայի և Աֆանասի Նիկիտին լեռան տարածքներում: Կոբալտը և մանգանը օգտագործվում են էլեկտրական մեքենաների և արևային պանելների համար մարտկոցներ մարտկոցներ պատրաստելու համար:

Ներկայումս Հնդկաստանը ունի երկու ISA լիցենզիա՝ Հնդկական օվկիանոսի հատակին բազմամետաղային հանքաքարեր որոնելու համար: Արտոնագրով հետազոտման համար նախատեսված հատվածների ընդհանուր մակերեսը կազմում է 75 հազար կմ, որից Հնդկաստանը մետաղների փորձնական արդյունահանում է իրականացնում 18 հազար կմ-ով: Այս լիցենզիաների ժամկետը լրանում է 2027 և 2031 թվականներին:

ajax-loader