Author Archives: admin

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը: «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն հերքում է լուրերը Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին հանձնելու մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ապրիլի 23-ին Տավուշի հատվածում Հայաստան-Ադրբեջան շփման գծի փոփոխություն է իրականացվելու։ ՆԳՆ-ն հերքել է նաև լուրերը, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման ...

Կարդալ ավելին »

Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Թայվանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել են առնվազն 218 երկրաշարժ և հետցնցում։ Այդ մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա։ 5,5 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 22-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 17:08-ին: Այդ ժամանակից ի վեր Թայվանի շրջանում ժամում մի քանի երկրաշարժ է գրանցվել. դրանցից երկու ամենահզորների մագնիտուդը հասել է 6,0-ի և 6,3-ի: Իշխանություններն առայժմ չեն ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ. 23-04-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 82.23 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.22%-ով և կազմել 87.33 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 23-04-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 2.66%-ով և կազմել 2316.10 դոլար, արծաթի գինը նվազել է 3.37%-ով և կազմել 26.99 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.32%-ով և կազմել 922.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 23-04-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 38239.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 5010.60 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 15451.31 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են. 23-04-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 17860.80 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 8040.36 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.62%-ով և կազմել 8023.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 1174.17 կետ:

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 23-ին, Հայաստանն ունի 4 մասնակից: Կանանց 50 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի Անուշ Գրիգորյանն, ում մրցակիցը Ռումինիայից Միհաելա Բադեսկուն է: 63 կգ քաշում Սոնա Հարությունն ուժերը կչափի սլովակ Տամարա Կուբալովայի հետ: 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կփորձի գերազանցել Ռումինիայից Անդրա Նիկոլետային: Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքայանը ...

Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության թանգարանն ապրիլի 24-ին բաց է լինելու բոլոր այցելուների համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին աշխատելու է 10:00-20:00-ն՝ դռները բաց են լինելու բոլոր այցելուների համար։ Հրավիրած ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ այդ օրը սպասվում են նաև պատվիրակությունների այցելություններ։ Ներկայում հաստատված է ֆրանսիական պատվիրակությունների այցելությունը։ «Ապրիլի 24-ին թանգարանը գործելու է արտակարգ ռեժիմով։ Թանգարանի մուտքն անվճար է, բոլոր ցանկացողներն, անկախ նրանից պատվիրակության կազմով են եկել, թե ոչ, կարող են ...

Կարդալ ավելին »

Աննա Բադալյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Նիցայի մրցաշարում

Աննա Բադալյանը երկու ոսկե մեդալ է նվաճել Նիցայում անցկացված գեղարվեստական մարմնամարզության GR VERY NICE մրցաշարում, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Աննա Բադալյանը հավասարը չի ունեցել բազմամարտում եւ օղակով վարժությունում։ Այս տարվա հունվարին Աննա Բադալյանը Նորվեգիայում անցկացված The Northern lights 2024 մրցաշարում ոսկե մեդալներ էր նվաճել բազմամարտում, օղակով եւ գուրզերով վարժություններում։

Կարդալ ավելին »
ajax-loader