Author Archives: admin

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություն

Group ՀԲԸ-ն (հանրային բաժնետիրական ընկերություն), IBS խմբի մի շարք ընկերություններ և շուրջ 30 ռուսական ՏՏ ընկերություններ ընդգրկվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Այդ ընկերություններին պատժամիջոցների ցուցակներում ընդգրկելու համար որպես հիմք նշվել է նրանց աշխատանքը Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածում։ Մի շարք դեպքերում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակիրճ բացատրում է, թե հատկապես ինչպիսի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ապրիլին ծնվել է 103 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի ապրիլին ծնվել է 103 երեխա՝ 58 տղա, 45 աղջիկ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Սևանի, 18 երեխա՝ Գավառի, 12 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ 1 երեխա ծնվել է Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2023 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 98 ...

Կարդալ ավելին »

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է․ ՄԻՊ ուղերձը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Lրատվական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Զանգվածային լրատվության միջոցներն առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում է ՏՏ ոլորտը

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. փետրվարի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 273,425 դրամ։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ վարձատրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները՝ 1,107,639 դրամ, իսկ տեղեկատվական և կապի ոլորտում (ներառյալ ՏՏ)՝ 890,413 դրամ։ Երկրորդ հորիզոնականում ֆինանսների և ապահովագրության ոլորտն է։ Ֆինանսական և ապահովագրական գործնեության ոլորտում միջին ամսական ...

Կարդալ ավելին »

Toyota-ն ռեկորդ է սահմանել ավտոարտադրությամբ

Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրական կորպորացիան՝ Toyota Motor-ը, 2023 ֆինանսական տարում արտադրել է ավելի քան 9.97 միլիոն ավտոմեքենա աշխարհի տարբեր վայրերում գտնվող իր գործարաններում, ինչը ռեկորդային է եղել ընկերության ամբողջ գործունեության ընթացքում: Այդ մասին է վկայում ընկերության պաշտոնական հաշվետվությունը: Արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2%-ով։ Այնուամենայնիվ, կորպորացիան չի կարողացել հասնել իր ծրագրած 10.1 միլիոն նպատակակետին: Դա պայմանավորված է եղել, մասնավորապես, ...

Կարդալ ավելին »

Միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 282,879 դրամ

2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 282,879 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 8.2% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2%-ով և կազմել է 208,752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3%-ով և կազմել է 313,260 ...

Կարդալ ավելին »

Samsung-ը գերազանցել է սեփական կանխատեսումները՝ շահույթն աճել է 932,8%-ով

Samsung Electronics ընկերությունը հայտնել է, որ 2024-ի առաջին եռամսյակի գործառնական շահույթը զգալիորեն աճել է։ Ընկերության հասույթն աճել է 12,81%-ով՝ հասնելով մոտ 52,3 մլրդ դոլարի, իսկ գործառնական շահույթը կազմել է 4,79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն կտրվածքի համեմատ 932,8%-ով ավելի: Այսպիսով, 2023-ին COVID-19 համաճարակի հետևանքով պահանջարկի անկման պատճառով զգալի կորուստներ կրելուց հետո Samsung-ը վերականգնել է իր ամուր դիրքերը շուկայում։ Ընկերությունը նույնիսկ մի փոքր ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով

2024 թվականիապրիլի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագրից, 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 35 սմ բարձրության վրա, ինչը թեև 4 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն 11 սմ-ով բարձրացել է այս տարվա ապրիլի ...

Կարդալ ավելին »

Երկու օրում բացահայտվել է 161 հանցանք. գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, հոգեկան ներգործության՝ ...

Կարդալ ավելին »

Բռնի տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ

Հայաստան տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն համերգներ ու այլ մշակութային միջոցառումներ։ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը համագործակցության հուշագիր է ստորագրել Հադրութում գործունեություն իրականացնող «Դիզարտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ՝ հադրութցի փոքրիկների համար տարբեր խմբակներ կազմակերպելու, ինչպես նաև համերգներ ու այլ միջոցառումներ իրանացնելու ուղղությամբ։ «Համագործակցության ծրագրերն ուղղված են լինելու պարի, երգի, բարբառի ուսուցմանն ու զարգացմանը։ Ժամանակին Հադրութում կազմակերպությունն իրականացրել է տարաբնույթ ...

Կարդալ ավելին »
ajax-loader