Author Archives: admin

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում ոչ ոք ողջ չի մնացել. Mehr

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում ոչ ոք ողջ չի մնացել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կարդալ ավելին »

Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման հստակ ժամանակացույց առկա չէ. ԱԳՆ

Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում պատժամիջոցների հավանականությունը կանխատեսող նեյրոնային ցանց են ստեղծել

Պերմի ազգային հետազոտական ​​պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները նեյրոնային ցանց են ստեղծել, որը հաշվարկում է պատժամիջոցների տակ ռուսական ընկերությունների հայտնվելու հավանականությունը: Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը: «Վերջին տարիներին արևմտյան երկրները ակտիվ պատժամիջոցների քաղաքականություն են վարում մի շարք պետությունների, ներառյալ Ռուսաստանի հանքարդյունաբերական և արդյունաբերական ոլորտների ձեռնարկությունների, ինչպես նաև առանձին անհատների և ընկերությունների նկատմամբ պահանջում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ոչ միայն տնտեսական ...

Կարդալ ավելին »

Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն` 2024թ. մարտի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 746,481 մարդ, այդ թվում` 214,481 պետական և 532,068 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.1% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.3% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6.3% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների տասնյակը. CIES

CIES Football Observatory ֆուտբոլային հետազոտական խումբը ներկայացրել է աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների տասնյակը՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալները գոլային պահերի ստեղծման, ավարտին հասցնելու, գլխով խաղի, դրիբլինգի, պաշտպանվելու, գնդակ պահելու տեսանկյունից։ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», 98,5) Գրանիտ Ջակա («Բայեր», 92,3) Մարտին Էդեգոր («Արսենալ», 89,9) Ֆլորիան Վիրց («Բայեր», 89,2) Տոնի Կրոս («Ռեալ», 89,0) Ջուդ Բելինգեմ («Ռեալ», 87,9) Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ», 85,0) Բուկայո Սակա («Արսենալ», ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն և Չինաստանը ծրագրում են գազատար կառուցել Մոնղոլիայի տարածքով

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով դեպի Չինաստան «Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման պայմանագիր կնքել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասված խոսքերը։  «Նախատեսում ենք նաև առաջիկայում ավարտին հասցնել վերանայումը և պայմանագիր կնքել՝ ուղղված 50 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցմանը՝ Մոնղոլիայի տարածքով։ Կան այլ նոր նախագծեր»,- ասել է Նովակը։ ...

Կարդալ ավելին »

Սունկից այս տարի թունավորվել է 8 մարդ. ԱՆ-ն ցուցումներ է հրապարակել

Հայաստանում սնկից 2024 թվականին թունավորվել է 8 մարդ: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, նշելով, որ սունկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: «Հնարավոր չէ սունկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սունկը սննդում օգտագործել միայն ...

Կարդալ ավելին »

ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում լարված իրավիճակի առնչությամբ

Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից դրանք վարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով բարձրաստիճան ...

Կարդալ ավելին »

«Փահլևանն» արդեն «Բոհեմի» բեմում է․իրականն ու հորինվածը՝ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման մեջ

Ռաֆայել Երանոսյանը «Փահլևան» մոնոներկայացմամբ իրական և հորինված պատմություններով, հետաքրքիր դիտարկումներով, իրեն հատուկ հումորով անդրադառնում է անհատին, ժողովրդին, խոսում շատերիս հուզող հարցերի մասին և հորդորում հանդուրժող լինել, լսել միմյանց ու առաջ նայել: Երանոսյանի երրորդ մոնոներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 15-ին «Բոհեմ» թատրոնում: Դերասանը նշում է՝ յուրաքանչյուր ներկայացում թիմային աշխատանքի արդյունք է: Սցենարիստները Երանոսյանի ընկերներն են՝ Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանն ու Գևորգ ...

Կարդալ ավելին »

STARMUS. Բրատիսլավայում հանդիսավոր հանձնեցին Սթիվեն Հոքինգի անվան մեդալները

Օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը Սլովակիայում տեղի ունեցող STARMUS VII փառատոնի շրջանակում պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի անվան մեդալով։ Իր տեսակի մեջ յուրահատուկ այս մեդալը հանձնվում է գիտության և արվեստի գործիչներին՝ գիտությունը հանրայնացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար։ Նոլանին մեդալի հանձնումը տեղի էր ունեցել օրեր առաջ։ Միջոցառման օրը տեսանյութի միջոցով «Ինտերստելար» և «Օփենհայմեր» ֆիլմերի ռեժիսորը շնորհակալություն հայտնեց STARMUS-ին մեդալի համար՝ նշելով.  «Սա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Արվեստի և գիտության միջև կապը չափազանց կարևոր է։ Իմ աշխատանքում ես մեծագույն հաճույք եմ ստանում՝ փորձելով մարդկանց հաղորդակիցը դարձնել ...

Կարդալ ավելին »
ajax-loader