Author Archives: admin

Միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը

Հայաստանում պահպանվում են աշխատավարձի աճի միտումները:  Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 282,879 դրամ: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, այն ավելացել է 12.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 8.1 տոկոս: Նշվում է, որ այս տարվա ...

Կարդալ ավելին »

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն է, որի ընթացքում կրակոց է հնչել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ ՔԿ-ից հայտնում ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ն ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։  Վարչապետ Փաշինյանն այս մասին հայտարարեց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ «ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: ԿԳՄՍ նախարարության տարածած ցանկում նշվում է՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և ...

Կարդալ ավելին »

Teghout Mining-ը հանգստի գոտի է ստեղծել աշխատակիցների և գործընկերների համար

Teghout Mining-ը ներկայացրել է հյուրանոցային համալիր, որը նախատեսված է «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների և գործընկերների համար։ Հյուրանոցը հագեցած է անհրաժեշտ կահավորմամբ ինչպես հանգստի, այնպես էլ աշխատելու և գործնական հանդիպումների համար։ Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի։ Բնակիչների լիարժեք հանգստի և ժամանցի համար գործում են բազմաթիվ ծառայություններ՝ սեղանի թենիս, բիլիարդ, սպորտդահլիճ, սպորտային խաղերի համար նախատեսված դաշտ և այլն։ Տարածքի բարեկարգումն ու ...

Կարդալ ավելին »

Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան չվերթը

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը, հաղորդում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Eurowings GmbH-ը գերմանական բյուջետային ավիաընկերություն է, որը հիմնված է Դյուսելդորֆում: Այն Lufthansa Group ավիացիոն հոլդինգի դուստր ստորաբաժանումներից մեկն է։

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության աճը ոսկեգործության հաշվին է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև  տարեկան 14,3% (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2%-ից)։ Որպես շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերության հատվածը՝ ոսկեգործության ճյուղի զգալի աճի հաշվին (12 անգամ): Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ Վիճակագրության համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել է ...

Կարդալ ավելին »

Շաքարի արտահանման արգելք՝ Ռուսաստանում. ՀՀ կարտահանվի 28 հազար տոննա

Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է  ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։ Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ. շաքարի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս ՝ 5 հազար տոննա, Ղազախստան ՝ ...

Կարդալ ավելին »

Արմեն Ստեփանյանը՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի մասին

Սյունիք ՀԸ-ի հարցազրույցը ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի, աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին։

Կարդալ ավելին »

Առաջիկայում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը․ Փաշինյան

Կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ստացել ենք բավականին լավ ծրագիր։ Այն ընդարձակ ծրագիր է, բայց ես ուզում եմ կարճ ներկայացնել, որովհետև ամբողջական փաթեթը հետագայում փոխվարչապետը մանրամասն նկերկայացնի։ Որոշել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին երեք ուղղություններով աջակցել։ Առաջինը՝ տուն կառուցելու հարցում։ Երկրորդը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader