Տնտեսական ակտիվության աճը ոսկեգործության հաշվին է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև  տարեկան 14,3% (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2%-ից)։ Որպես շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերության հատվածը՝ ոսկեգործության ճյուղի զգալի աճի հաշվին (12 անգամ): Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

Վիճակագրության համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել է արդյունաբերական հատվածը՝ տարեկան տեմպերի կտրուկ արագացմամբ՝ 3,6%-ից մինչև 30,4%, իսկ մի փոքր ավելի պակաս չափով՝ առևտրի ոլորտը՝ տեմպերի  21%-ից մինչև 26,5%  արագացմամբ։ Այդ ժամանակահատվածում աճի դանդաղում է արձանագրվել շինարարության հատվածում՝ 15,6%-ից մինչև 11,7%, իսկ ծառայությունների ոլորտում՝ 22,9%-ից մինչև 5%:

Էներգահամալիրում անկումը պահպանվել է՝ տեմպերի աննշան արգելակմամբ՝ 2%-ից մինչեւ 1,4%։ Եռամսյակային վիճակագրական հաշվետվության մեջ ներկայացվում են նաև ագրոհատվածի վերաբերյալ տվյալներ, որոնք վկայում են տարեկան աճի արագացման մասին՝ 1,4%-ից մինչեւ 3,7%:

ajax-loader