Author Archives: admin

Հայաստանի առաջարկած առաջնահերթությունները թույլ կտան ակտիվացնել գործակցությունը ԵԱՏՄ-ում․ Ղազախստանի դեսպան

Տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերափոխվել է միջազգային տարածքում կարևոր և հեռանկարային ինտեգրացիոն միավորման: «Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա նիստին այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նշված ժամանակահատվածում ընդունվել են ավելի քան 1000 նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են ԵԱՏՄ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ը թանկացել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 15-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.35%-ով և կազմել 23,969,465.39 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.34%-ով և կազմել 61,826.37 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.47%-ով և կազմել 2,903.51 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.046962377 (-0.04%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.51%-ով և կազմել 429.14 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.006941018 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 15-05-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 15-ի ժամը հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 416.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 422.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.20 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.30 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (-0.50 ...

Կարդալ ավելին »

«ԲանՈՒԳործ» էքսպոն` ԵՊՀ-ում

Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ից, Երեւանի պետական համալսարանի տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։ Էքսպոն մեկ հարկի տակ կհավաքի դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին եւ գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։ Միջոցառման մանրամասներն՝ այստեղ:

Կարդալ ավելին »

ԵՄ առեւտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ եւ առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երեւանում կմասնակցի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը եւ գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպական միությունը։ Գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաեւ ներկա կգտնվի ՎԶԵԲ-ի եւ Ղազախստանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ԵՄ-Ղազախստան «Կրիտիկական հումքի վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Թմրանյութ ու տեխնիկա կալանավայր ուղարկելու փորձ. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 29-ին, ժամը 2.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վիրաբույժը հայտնում էր, որ երկու ժամ առաջ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորին բուժօգնություն ցույց տալուց հետո, հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակում հայտնաբերվել են բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին հիվանդանոց: Նրանք հայտնաբերեցին բջջային երեք հեռախոս, լիցքավորման երկու լար, դյուրակիր շարժական ինտերնետ կապ և ...

Կարդալ ավելին »

«Հեզբոլլահը» հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին

Շիաների «Հեզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումները հարվածներ են հասցրել իսրայելական զորքերի շտաբին և զորանոցին օկուպացված Գոլանի բարձունքներում՝ ի պատասխան Լիբանանի հարավային շրջանների ռմբակոծությունների։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է «Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը։ «Իսլամական դիմադրության մարտիկները տասնյակ հրթիռային արկեր են արձակել Մաալե Գոլանիում 801-րդ տարածքային բրիգադի շտաբի և զորանոցի ուղղությամբ», – նշված է հայտարարության մեջ:- Այդ գործողությունն իրականացվել է ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկ է տրամադրել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար

Հայաստանը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մայիսի 15-ին ստորագրել են վարկային համաձայնագիր 236 մլն եվրոյի վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։ Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 373 մլն եվրո է։ Նոր ճանապարհը բաժանվելու է հյուսիսային, հարավային եւ կենտրոնական հատվածների։ Վարկային միջոցները ծախսվելու են հարավային հատվածի կառուցման վրա։ Ճանապարհը կկրճատի Քաջարանից Սիսիան տարածությունը՝ 118 կիլոմետրից հասցնելով 60-ի, ...

Կարդալ ավելին »

Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի միջև

Մայիսի 13-ից 14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։ Խորհրդակցությունները համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է «Գավառի հաց»-ին պատկանող 3 արտադրամասերիի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Գավառ քաղաքում գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ): Ստուգուման ընթացքում պարզվել է, որ «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող արտադրական շենքում գործում է 4  տարբեր հացատեսակների արտադրամասեր՝         1․ «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրամաս         2․« Պուրի» տեսակի հացի արտադրամաս         3․ «Թոնրի լավաշ» տեսակի ...

Կարդալ ավելին »
ajax-loader