Շաքարի արտահանման արգելք՝ Ռուսաստանում. ՀՀ կարտահանվի 28 հազար տոննա

Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է  ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։

Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ. շաքարի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս ՝ 5 հազար տոննա, Ղազախստան ՝ 120 հազար տոննա, Ղրղզստան ՝ 28,5 հազար տոննա ։

Արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև այդ ծավալների բաշխումը հանձնարարվել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը:

ajax-loader