Teghout Mining-ը հանգստի գոտի է ստեղծել աշխատակիցների և գործընկերների համար

Teghout Mining-ը ներկայացրել է հյուրանոցային համալիր, որը նախատեսված է «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների և գործընկերների համար։

Հյուրանոցը հագեցած է անհրաժեշտ կահավորմամբ ինչպես հանգստի, այնպես էլ աշխատելու և գործնական հանդիպումների համար։ Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի։

Բնակիչների լիարժեք հանգստի և ժամանցի համար գործում են բազմաթիվ ծառայություններ՝ սեղանի թենիս, բիլիարդ, սպորտդահլիճ, սպորտային խաղերի համար նախատեսված դաշտ և այլն։

Տարածքի բարեկարգումն ու հյուրանոցային համարների մաքրությունը վստահված է «Թեղուտ» ՓԲ ընկերության Կոմունալ-կենցաղային ծառայության արհեստավարժ անձնակազմին։

ajax-loader