Hello World․ Փարիզ-2024-ի օլիմպիական երգը (տեսանյութ)

Ամերիկացի երգիչներ Գվեն Ստեֆանիի եւ Անդերսոն Պաակի կատարմամբ ներկայացվել է Փարիզի Օլիմպիական խաղերի երգը։ Այն կոչվում է Hello World։

Փարիզի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։

Առաջին անգամ Խաղերի բացումը չի անցկացվի ստադիոնում։ Մարզիկների շքերթը նավակների վրա կլինի Սենա գետում։

ajax-loader