Տնտեսություն

Համայնքների դոտացիաներն ավելացել են. ևս 50 մլն դրամ կհատկացվի Ալագյազ, Մեծաձոր, Արևուտ, Շամիրամ համայնքներին

«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխություններով համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։ ՏԿԵՆ-ից տեղեկացնում է, որ աճել են նաև Արագածոտնի մարզի բոլոր համայնքների դոտացիաները։ Նշենք, որ իրականացված փոփոխություններով ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։ Արագածոտնի մարզում առանձին 50 մլն դրամ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 9․5%-ով: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 14․8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, իսկ գյուղատնտեսության ...

Կարդալ ավելին »

Շահումով խաղերի դերը տնտեսության մեջ բավականին նվազել է. նախարար

Հայաստանում տնտեսության մեջ շահումով խաղերի դերը վերջին տարիներին բավականին նվազել է: Այդ մասին ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Մենք սովորաբար խոսում ենք նրա մասին, որ շահումով խաղերը մեծ դեր ունեն մեր տնտեսության մեջ: Մենք փորձում ենք ցույց տալ, որ այդ դերը վերջին տարիներին բավականին նվազել է»,- ասաց նախարարը: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2023 թվականին արդյունքներով կլինի ավելի մեծ նվազման ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի մոտ 48,4 տոկոսը

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) մոտ 48.4 տոկոսը։ Այդ մասին ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը«Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Եվ պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: Եվ մենք 2023 թվականի արդյունքներով ունենք հարկային ...

Կարդալ ավելին »

Առաջիկայում պարենամթերքի գնաճ չի նախատեսվում․ ԿԲ նախագահ

Առաջիկայում պարենամթերքի գների աճ չի ակնկալում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյաննը:  «Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ այս պահի դրությամբ կարծում ենք, որ արտաքին հատվածից ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ: Առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտ ժամանակում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»,- ասել է ԿԲ նախագահը:

Կարդալ ավելին »

Հայաստանում գրանցված մոտ 64 հազար իրավաբանական անձանցից տնտեսությունում եղանակ են ստեղծում ընդամենը 8 հազարը. Գագիկ Մակարյան

 Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակի վճարած հարկերը կազմում են բյուջեի մոտ 20% – ը, օրինակ, Գերմանիայում առաջին տասնյակը վճարում է հարկերի ընդամենը 2,5%-ը: 2021 թվականին Հայաստանում ցուցանիշը կազմել է 85 տոկոս, իսկ 2022 թվականին՝ ընդամենը 58,2 տոկոս։ 1,5 անգամ անկումը խոսում է տնտեսության հաջող դիվերսիֆիկացիայի մասին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ «ՀՀ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ․ էլեկտրոնային ծառայություն մատուցողները վճարել են 2 մլրդ 670 մլն ԱԱՀ

2023 թվականի ընթացքում Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ եւ պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ եւ վճարվել՝ ավելի քան 1 մլրդ 623 մլն դրամ ԱԱՀ։ ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,5 տոկոսային կետով

Կենտրոնական բանկը որոշել է 0,5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8,75 տոկոս։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կենտրոնական բանկը։ Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 8,75%։ Որոշվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 10.25%, կենտրոնական բանկի կողմից ...

Կարդալ ավելին »

Լոռիում 2018-2023-ին իրականացվել են մոտ 223 միլիոն դոլարի ծրագրեր

Հայաստանի Լոռու մարզում 2018-2023 թվականներին իրականացվել  են 90 միլիարդ 299 միլիոն դրամի (շուրջ 223 միլիոն դոլարի) ծրագրեր։ Այդ մասին տվյալներ է հրապարակել ՀՀ կառավարությունը։ 2018-2023 թվականներին Լոռու մարզում կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 377 կիլոմետր ճանապարհ, 286 կիլոմետր լուսավորություն, 39 կիլոմետր գազիֆիկացում, 311․5 կիլոմետր ջրագիծ, 7 մանկապարտեզ, 7 դպրոց։

Կարդալ ավելին »

Տնտեսական աճը կարճաժամկետ կարող է լինել, եթե արտաքին իրավիճակը փոխվի. Վարդան Ջհանյան

ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ, «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձանագրեց՝ հանքարդյունաբերության ոլորտում կա նահանջ: «Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ Վարդան Ջհանյանն այս առնչությամբ մասնավորապես նշեց. «Հանքարդյունահանող ոլորտը հիմնականում արտահանող ոլորտն է, այդ պատճառով դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունի ոլորտի վրա։ Վերջին մի քանի տարում տեսնում ենք դրամի ...

Կարդալ ավելին »
ajax-loader