ՊԵԿ․ էլեկտրոնային ծառայություն մատուցողները վճարել են 2 մլրդ 670 մլն ԱԱՀ

2023 թվականի ընթացքում Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ եւ պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։

ՊԵԿ-ից հայտնել են, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ եւ վճարվել՝ ավելի քան 1 մլրդ 623 մլն դրամ ԱԱՀ։

2023 թվականին «e-VAT» համակարգից օգտվել է 50 խոշոր միջազգային կազմակերպություն։ Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay եւ այլ խոշոր կազմակերպություններ արդեն հաշվառվել եւ կատարում են իրենց հարկային պարտավորությունները։

ajax-loader