ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը: Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության հերթական դեպքը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՊԵԿ
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 730 255. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255։ Նման տվյալ է հրապարակել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ըստ կոմիտեի, այդ թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 33 810-ով կամ 4.9%-ով:
Կարդալ ավելին »Իրանի քաղաքացին ՀՀ է տեղափոխել 10 կգ-ից ավելի «մեթամֆետամին» թմրամիջոց՝ Չինաստանի քաղաքացուն փոխանցելու նպատակով. ՊԵԿ
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝ համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսը: ՊԵԿ-ից հայտնում են, որ զննության արդյունքում հայտնաբերվել է շագանակագույն կաշվե պայուսակ, որի կողային պատերը լցված են եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով: Նշված դեպքով, ՊԵԿ մաքսանենգության դեմ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է մոտ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեներում ֆիզիկական անձ Ա․Հ-ն., հանդիսանալով իրական շահառու, ֆիզիկական անձ Ն․Ա-ի անվամբ իրականացրել է կառուցապատման՝ բազմաբնակարան շենքերի կառուցման և բնակարանների վաճառքի գործունեություն: ՊԵԿ-ից հայտնում են, որ նախնական համաձայնությամբ՝ բնակարանների փաստացի վաճառքի ժամանակ հիմնականում կնքել են բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր: Այս ...
Կարդալ ավելին »44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում․ ՊԵԿ
ՊԵԿ-ը ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.2 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ից ներմուծած միջազգային սուրհանդակային առաքանիներում հայտնաբերվել են թմրամիջոցներ. ՊԵԿ
ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մեջ հայտնաբերվել է 5 ապակե տարա՝ ընդհանուր 1085 գրամ քաշով, որոնք լցված են եղել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցով: Ակդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ հիշյալ մաքսանենգության դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, փոստային փոխադրումներ իրականացնող ընկերության գրասենյակի շրջակայքից՝ առաքանին ստանալուց հետո, ձերբակալել են ՀՀ քաղաքացու: Մաքսանենգության դեմ պայքարի ...
Կարդալ ավելին »21 հարցուպատասխան լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների համար հավաքագրել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում հրապարակել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) վերաբերյալ բիզնեսին հետաքրքրող, առավել հաճախ հնչող հարցեր և պատասխաններ։ Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դառնալ լիազորված տնտեսական օպերատոր, քանի՞ տիպի ԼՏՕ գոյություն ունի, ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում, ի՞նչ առավելություններ ունեն ԼՏՕ-ները։ Այս և այլ հարցերի պատասխաններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները ...
Կարդալ ավելին »Միկրոբիզնեսների շուրջ 2000 աշխատատեղ «կորել է». ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նկատել է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո օգոստոս ամսին միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներից՝ նշելով, ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-բիզնես հանդիպմանը քննարկվել է ԼՏՕ-ի զարգացման հեռանկարը
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ հանդիպմանը քննարկել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները: ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին. «ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների համար դա նախեւառաջ ժամանակի եւ ծախսերի խնայողություն ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է առանց փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։ Այսպես` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից հիմնադրվել է ...
Կարդալ ավելին »