Tag Archives: ՊԵԿ

ՊԵԿ. նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողների թիվը և հայտարարագրերի քանակն անընդհատ ավելանում է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն, նշելով, որ միայն օգտվող ընկերությունների թիվն աճել է ավելի քան 173 տոկոսով։ «Բիզնեսն արդեն երկու տարուց ավելի է, որ օգտվում է նախնական մաքսային հայտարարագրի առավելություններից։ Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր և 24/7 ...

Կարդալ ավելին »

Ֆիզանձանց էլ. ծառայությունների միասնական համակարգ՝ ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը. https://self-portal.taxservice.am/։Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։ ՊԵԿ-ը ...

Կարդալ ավելին »

77 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 77 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 45.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 29.5 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ անվտանգության ապահովման ոլորտում ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մաքսայինից թաքցրած 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։ Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է ինքնաթափ բեռնատարներում թաքցված լինի ծխախոտ։ Խորը զննում անցկացնելու նպատակով՝ բեռնատարներն ուղեկցվել են Հարավային տերմինալ ՓԲԸ ...

Կարդալ ավելին »

Հայտարարագիր ներկայացնելիս նախօրոք կատարեք անձի նույնականացում․ ՊԵԿ

2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախեւառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց եւ ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ համակարգը կներդրվի «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Բջջային հեռախոսի միջոցով (mID) մուտք գործելու համար անհրաժեշտ է՝ 1.    Նույնականացման ...

Կարդալ ավելին »

Սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն. ՊԵԿ

Մի քանի աղբյուրից հաշվարկված եւ փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով եւ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը ՊԵԿ-ին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին ...

Կարդալ ավելին »

Խոշոր խափանում`Vivaro-ում (Սոֆթ Կոնստրակտ). ընկերությունը կիբերհարձակմա՞ն է ենթարկվել

Նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից 45 միլիոն դրամի չափով տուգանված «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում օրերս համակարգչային խոշոր խափանում էր առաջացել։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝ ի՞նչ խափանում է եղել «Սոֆթ կոնստակտ» ընկերությունում, ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել Ընկերության աշխատանքի, ֆինանսական միջոցների վրա, արդյոք Ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել, ունենալով տարածաշրջանում առաջատար ՏՏ և կիբեր անվտանգության ապահովման թիմ՝  ինչպե՞ս է հնարավոր եղել լայնածավալ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը մշակում է նախագիծ, որով արտագնա աշխատանքի մեկնողներն օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում

ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից՝ մեկնաբանելով արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ շրջանառվող տարբեր շահարկումները: ՊԵԿ-ը հայտարարում է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ քննարկումներ՝ այլ երկրներում ՀՀ ռեզիդենտ անձանց հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, տեղեկացնում է, որ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ «Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-  ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի ...

Կարդալ ավելին »
ajax-loader