Խոշոր խափանում`Vivaro-ում (Սոֆթ Կոնստրակտ). ընկերությունը կիբերհարձակմա՞ն է ենթարկվել

Նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից 45 միլիոն դրամի չափով տուգանված «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում օրերս համակարգչային խոշոր խափանում էր առաջացել։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝ ի՞նչ խափանում է եղել «Սոֆթ կոնստակտ» ընկերությունում, ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել Ընկերության աշխատանքի, ֆինանսական միջոցների վրա, արդյոք Ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել, ունենալով տարածաշրջանում առաջատար ՏՏ և կիբեր անվտանգության ապահովման թիմ՝  ինչպե՞ս է հնարավոր եղել լայնածավալ արտաքին հարձակումը Ընկերության վրա։ Ընկերությունից «Առաջին լրատվական»-ին հաստատեցին, որ օրեր առաջ ընկերությունում առաջացել էին որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված էին Ընկերության կողմից արտասահմանյան գործընկերներից ձեռք բերվող ծառայությունների աշխատանքով: Մասնավորապես՝ տեխնիկական խնդիրներն առաջացել են Ընկերության գործընկեր կազմակերպության համակարգում, որից փաստացի «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն ձեռք է բերում իր խաղային արտադրանքները, որն էլ իր հերթին խաղերի հարթակը գործարկում է աշխարհահռչակ «Մայքրոսոֆթ» ընկերությունից ձեռք բերվող սերվերային գործիքների կիրառմամբ:

Ըստ ընկերության պարզաբանման՝ տեխնիկական խնդիրներն առաջացել են ոչ թե կիբերհարձակման, այլ «Մայքրոսոֆթ» ընկերության սերվերային համակարգում առաջացած խափանումների պատճառով: «Հայտնում ենք, որ այս պահին Ընկերության կողմից մատուցվող ծառայություններում առկա չեն տեխնիկական խնդիրներ՝ դրանք շտկվել են ըստ ստանդարտ ընթացակարգի՝ գործընկեր կազմակերպությունների հետ գործակցությամբ»-հայտնեցին ընկերությունից՝ հավելելով, որ ընկերությունը, ունենալով արհեստավարժ, հմուտ և պարտադիր վերապատրաստում անցնող կիբերանվտանգության թիմ, լիարժեք պաշտպանված է ցանկացած տեսակի կիբերհարձակումներից, ուստի հայտնում ենք, որ ամբողջությամբ հերքում ենք Ձեր հարցմամբ վկայակոչված կիբերհարձակման փաստը:

Առաջին լրատվականը հետաքրքրվել է, թե դրսից կազմակերպված այդ հարձակումը որքանո՞վ  է անպաշտպան դարձրել ընկերության ֆինանսական խմբում ընգրկված այլ ընկերության՝ «Ֆասթբանկի» տվյալները։ Պարզաբանեռլ են, թե «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն չի հանդիսանում «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ կապված որևէ տեսակի ընկերությունների կամ ֆինանսական խմբում ներգրավված ընկերություն: «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն իր տեխնիկածրագրային, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտում առկա ռեսուրսներն օգտագործում է բացառապես սեփական խնդիրների լուծման նպատակով՝ այդ ռեսուրսները հասանելի չդարձնելով որևէ այլ ընկերության, այդ թվում՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի համար:

ajax-loader