ՊԵԿ-ը ներկայացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

34  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9202456 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50269000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։

24 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 24212900 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 14493536 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։

12 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 15245000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։

ajax-loader