Տնտեսություն

Կառավարությունը պետբյուջեից 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման  համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։ 32 միլիոն ...

Կարդալ ավելին »

Աստղաձորում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն 44 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարների կառուցում Աստղաձորի թիվ ...

Կարդալ ավելին »

Ատոմակայանը մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի․ փոխվել են համակարգեր և սարքեր

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026-ն աշխատելու արտոնագիր ունի,  կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ, նա նշել է, որ որքան էլ ատոմակայանը իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր ենթակայան, բայց ատոմակայանի հետ կապված գործընթացները բավականին պարզ ու ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո վարկ կտրամադրի ՀՀ կենտրոնական բանկին

Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբ հանդիսացող Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) €70 միլիոնին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին (ԿԲ): ԿԲ-ից հայտնել են, որ վարկը տրամադրվում է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։ Այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից ...

Կարդալ ավելին »

Մասնավոր փոխանցումների ներհոսքը Հայաստան սկսել է կրճատվել․ ԿԲ

Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1.2 մլրդ դոլար, ինչը 13.2% – ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։ Նախանշվող վայրընթաց միտումը պայմանավորված էր Ռուսաստանից և ԱՄՆ-ից դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ նույն երկրներ արտահոսքի շարունակական բարձր աճի պայմաններում։ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքի տարեկան աճը ...

Կարդալ ավելին »

Կոնյակի արտադրությունը նվազել է 22,1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 11,402.5 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.1%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը ...

Կարդալ ավելին »

Սևանից սիգի որսի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը

Կառավարությունը ևս 2,5 ամսով երկարաձգել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի համար մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը: Ուսումնասիրությունների արդյունքնում ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջե է վերականգնվել 22 մլրդ դրամ. Գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է պետությանը պատճառված վնասի ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Դատախազությունը հայտնում է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Վարչության դատախազների հսկողությամբ քննվող ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 22 մլրդ 791 մլն 203 հազար 116 դրամ, այդ թվում՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10 մլրդ 494 մլն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0,1 տոկոս

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս։ Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն՝ մանրամասնելով, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ):  Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի ...

Կարդալ ավելին »

Բենզինի և դիզվառելիքի գներն աճել են մոտ 6 և 7 տոկոսով

 Հայաստանում  բենզինի և  դիզելային վառելիքի գներն 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա  համեմատ, աճել են 5.8  և 6.9 տոկոսով: Այդ մասին հայտնում են ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ հավելելով, որ 2023թ. սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի 17.4 տոկոս գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1 տոկոս  գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2 տոկոս ...

Կարդալ ավելին »
ajax-loader