Տնտեսություն

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0,1 տոկոս

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023 թ. սեպտեմբերը 2022 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9 տոկոս։ Այդ մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն՝ մանրամասնելով, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ):  Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թ. սեպտեմբերին օգոստոսի ...

Կարդալ ավելին »

Բենզինի և դիզվառելիքի գներն աճել են մոտ 6 և 7 տոկոսով

 Հայաստանում  բենզինի և  դիզելային վառելիքի գներն 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա  համեմատ, աճել են 5.8  և 6.9 տոկոսով: Այդ մասին հայտնում են ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ հավելելով, որ 2023թ. սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի 17.4 տոկոս գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1 տոկոս  գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2 տոկոս ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Հյուսիս-Հարավ միջանցքի Աշտարակ-Թալին հատվածի կառուցման պայմանագիրը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությանը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, պայմանագիրը ստորագրել են շինաշխատանքների պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և կապալառու կազմակերպության՝ «Լևանտինա Ինխեներիա և Կոնստրուկսիոն և Օբրաս Պուբլիկաս և Ռեգադիոս» ՀՁ-ի ներկայացուցիչներ Ժոզե Մաուրիսիո Բարբետա Ասերետը և Դանիել Ֆերնանդեզ Մենենդեզը։ Նախարարը ողջունել է ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում որոշ մաքսային կարգերում փոփոխություններ կլինեն

Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնությունները (այդ թվում` տարանցման հայտարարագրի գրանցումը) ենթակա են իրականացման ապրանքներն ...

Կարդալ ավելին »

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում գնային տատանումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին գինը կազմել ...

Կարդալ ավելին »

Հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետտուրք

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն իրականացնում է ֆինանսական շուկաների մշտադիտարկում

Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ԿԲ-ից հայտնել են, որ շարունակում են իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում: «Անհրաժեշտության դեպքում կկիրառվի ԿԲ գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։  Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ...

Կարդալ ավելին »

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ

Հայաստանում 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշվում է, որ 2022 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 17.4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.4%-ով և կազմել 197,258 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19.2%-ով և կազմել 289,842 դրամ։

Կարդալ ավելին »

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» 50 աշխատատեղ է ստեղծում Արցախից բռնի տեղահանվածների համար

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։ Ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ...

Կարդալ ավելին »
ajax-loader