Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ

Հայաստանում 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Նշվում է, որ 2022 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 17.4% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.4%-ով և կազմել 197,258 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19.2%-ով և կազմել 289,842 դրամ։

ajax-loader