Հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետտուրք

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով:

ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.2 մլրդ դրամով կամ 54.2%-ով:

ajax-loader