«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» 50 աշխատատեղ է ստեղծում Արցախից բռնի տեղահանվածների համար

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։

Ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ու վերապատրաստումը։ Հետաքրքված բոլոր անձինք կարող են դիմել +374 99 584572 հեռախոսահամարով կամ n.gharibjanyan@crown-jewellery.am էլեկտրոնային հասցեով։

Ընկերությունն այս պահին արդեն ստեղծել է ավելի քան 200 աշխատատեղ՝ միջինը 250,000 ՀՀ դրամ աշխատավարձով։

«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մաս է։

ajax-loader