Մասնավոր փոխանցումների ներհոսքը Հայաստան սկսել է կրճատվել․ ԿԲ

Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1.2 մլրդ դոլար, ինչը 13.2% – ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։

Նախանշվող վայրընթաց միտումը պայմանավորված էր Ռուսաստանից և ԱՄՆ-ից դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ նույն երկրներ արտահոսքի շարունակական բարձր աճի պայմաններում։

Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքի տարեկան աճը 2023 թվականի հունվար-օգոստոսին կտրուկ դանդաղել է՝ 3,5 անգամից մինչեւ 42%, ինչի հետ մեկտեղ զգալիորեն արագացել է Հայաստանից դեպի ՌԴ փոխանցումների արտահոսքի աճը՝ 7% – ից մինչեւ 79,5%։ Դա կտրուկ արգելակել է Ռուսաստանից փոխանցումների զուտ ներհոսքի տարեկան աճը ՝ 5,5 անգամից մինչեւ 36 տոկոս։ Արդյունքում՝ Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի ծավալը 2023թ. հունվար-օգոստոսին կազմել է 2.7 մլրդ դոլար, իսկ դեպի ՌԴ արտահոսքը ՝ 460.3 մլն դոլար, ինչն այդ ուղղությամբ զուտ ներհոսք է ձևավորել 2.2 մլրդ դոլարի մակարդակում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումների ներհոսքի տարեկան աճը 2023թ. հունվար-օգոստոսին, վատթարանալով  19% աճից մինչև 0,7% անկում, կազմել է 430.6 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ շարունակում է պահպանվել Հայաստանից ԱՄՆ փոխանցումների արտահոսքի բարձր աճը ՝ 40.4%-ից մինչև 65.5% տեմպերի արագացմամբ ՝ կազմելով 288.1 մլն դոլար: Դա վատթարացրել է ԱՄՆ – ից փոխանցումների զուտ ներհոսքի տարեկան դինամիկան ՝ 8% աճից մինչև 45.1 % անկում, որի ծավալը նվազել է մինչև 142.6 մլն դոլար։

ajax-loader