Առաջիկայում պարենամթերքի գնաճ չի նախատեսվում․ ԿԲ նախագահ

Առաջիկայում պարենամթերքի գների աճ չի ակնկալում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյաննը: 

«Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ այս պահի դրությամբ կարծում ենք, որ արտաքին հատվածից ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ: Առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտ ժամանակում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»,- ասել է ԿԲ նախագահը:

ajax-loader