Tag Archives: ԿԲ նախագահ

Բիզնեսի վարկավորման ծավալն ավելացել է 20 %-ով. ԿԲ նախագահ

Անցած տարի բիզնեսի վարկավորումն ավելացել է 20 տոկոսով։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ դա հիմք է տալիս հույս դնել 2025թ. տնտեսական աճի նպատակային մակարդակի հասնելու վրա։ Նա ընդգծել է, որ հիփոտեկային եւ սպառողական վարկավորման զգալի աճ է գրանցվել 2024թ., հատկապես դեկտեմբերին։ Հիպոտեկային վարկերի մասով Գալստյանն աճը կապել է Երեւանում վարկերի տոկոսների փոխհատուցման եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտի հետ։ «Այս ֆոնին վարկավորման տոկոսադրույքները հիմնականում մնացել են նույն մակարդակի վրա, իսկ բիզնես հատվածում վարկավորման տոկոսադրույքները փոքր-ինչ նվազել են»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահը։ Նա հիշեցրել է նաեւ բանկային համակարգում շահույթի ռեկորդային աճը՝ ավելացնելով, որ այդ միջոցներն ուղղվելու են տնտեսության ֆինանսավորմանը։ ԿԲ նախագահն ավելացրել է, որ տեղեկություն չունի, թե Հայաստանում քանի մարդ է ներգրավված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից իրականացվող ծրագրերում, ինչ չափի ֆինանսավորում է ստացվել եւ ինչպես է այս ուղղությամբ նախագծերի սառեցումն ազդելու տնտեսության վրա։

Կարդալ ավելին »

Silicon Mountains 2024․ ԿԲ նախագահը խոսել է արհեստական բանականության մասին

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը ՝ անդրադառնալով ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառմանը: Այդ մասին հաղորդել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: ԿԲ ղեկավարը խոսել է ԱԲ ռիսկերի և հնարավորությունների մասին ՝ ընդգծելով կիբերհարձակումների ռիսկը, տվյալների որակի խնդիրները, ինչպես նաև փոքր ընկերությունների համար անհավասարության մրցակցային ռիսկերը, որոնք կարող են ...

Կարդալ ավելին »

Միջազգային կառույցները ՀՀ տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 տոկոսի միջակայքում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը: Նա նշել է, որ հունվար-մարտին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ըստ նրա՝ 2024 թվականի համար միջազգային տարբեր կազմակերպություններ և ֆինանսական շուկայի մասնակիցներ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 ...

Կարդալ ավելին »

Առաջիկայում պարենամթերքի գնաճ չի նախատեսվում․ ԿԲ նախագահ

Առաջիկայում պարենամթերքի գների աճ չի ակնկալում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյաննը:  «Դատելով համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումից և նման վարքագծային դրսևորումներից՝ այս պահի դրությամբ կարծում ենք, որ արտաքին հատվածից ունենալու ենք թույլ գնանկումային երևույթներ: Առնվազն չենք ակնկալում, որ պարենի գները մոտ ժամանակում ունենալու են աճի ուղղությամբ զարգացումներ»,- ասել է ԿԲ նախագահը:

Կարդալ ավելին »

Դեպի ՀՀ տրանսֆերտների 40% նվազում կա․ ԿԲ նախագահ

2023թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40% նվազում կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին պատասխանելով` ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Հարցին` ի՞նչ դինամիկա կա ռելոկոնատների ներհոսքի կամ երկրից հեռանալու մասով, Գալստյանը նշել է, որ որոշակի նվազումներ կան ընդհանուր դրամական փոխանցումների մասով։ «Ինչ վերաբերում է արտաքին պահանջարկի մյուս հատվածին` զբոսաշրջությանը, այս առումով ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գնաճը թիրախից ցածր կլինի․ ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր։ Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի թիրախին մոտ»,- նշեց նա։ Ավելի վաղ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում ...

Կարդալ ավելին »
ajax-loader