Transfer word cloud collage, business concept background

Դեպի ՀՀ տրանսֆերտների 40% նվազում կա․ ԿԲ նախագահ

2023թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40% նվազում կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին պատասխանելով` ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հարցին` ի՞նչ դինամիկա կա ռելոկոնատների ներհոսքի կամ երկրից հեռանալու մասով, Գալստյանը նշել է, որ որոշակի նվազումներ կան ընդհանուր դրամական փոխանցումների մասով։

«Ինչ վերաբերում է արտաքին պահանջարկի մյուս հատվածին` զբոսաշրջությանը, այս առումով աճի դանդաղում կա. 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ զբոսաշրջության ցուցանիշն ավելի է ընդամենը 4%-ով։ Այսինքն` ունենք աճ, սակայն աճի որոշակի դանդաղում», – պարզաբանել է ԿԲ նախագահը։

Ըստ նրա` զբոսաշրջության անցած տարվա դինամիկան հիմնականում պայմանավորված էր արտաքին պահանջարկով, այս տարվա ընթացքում` առնվազն ապրիլ ամսից սկսած, ներքին պահանջարկն է ակտիվանում։

ԿԲ նախագահի խոսքով` դա պայմանավորված է նաև պետական ծախսերով, մեր հայրենակիցների կողմից վարկային միջոցների ներգրավմամբ։

ajax-loader