Մեկ օրում բացահայտվել է 95 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության և գույքը հափշտակելու կամ վնասելու՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման ու խուլիգանության՝ 3-ական, ինքնավնասման, ինքնիրավչության և աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, խոշտանգման, կողոպուտի, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, սուտ մատնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, թմրամիջոցի մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթի կեղծիքի ու ապօրինի ազատությունից զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

ajax-loader