Tag Archives: գնաճ

12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր. ԿԲ

2024թ.  չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր՝ կազմելով 1,5 տոկոս, դեկտեմբերին 12-ամսյա բնական գնաճը եւս մնացել է ցածր՝ կազմելով  1 տոկոս։ Այդ մասին հայտնել է ԿԲ մամուլի ծառայությունը։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչեւ 6,75 տոկոս: Խորհուրդը կարծում է, որ գնաճի 3 տոկոս մակարդակին հասնելու եւ միջնաժամկետ հեռանկարում գների կայունության հասնելու նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույք: Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է դանդաղ տեմպերով շարունակել տոկոսադրույքների աստիճանական իջեցումը։ Խորհուրդը կշարունակի հետեւել տնտեսական զարգացման սցենարներին եւ պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջնաժամկետ հեռանկարում 3 տոկոս գնաճի թիրախը եւ գների կայունությունն ապահովելու համար։ Աշխարհում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 2025թ. առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական աճի նվազման ռիսկերը։ Գործընկեր երկրներում գնաճն աճել է, իսկ ապրանքների եւ ծառայությունների գների աճը, որը բնութագրվում է կոշտ գներով, շարունակում է զգալիորեն բարձր մնալ թիրախային մակարդակից: Ռիսկերը պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներում գների աճի եւ մատակարարման շղթայի հնարավոր խաթարումների առումով՝ հիմնականում միջազգային առեւտրային լարվածության աճի պատճառով: Միաժամանակ աշխատաշուկայի պայմանները խիստ են մնում գործընկեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում։ Այս հանգամանքներում հավանական է, որ խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն աստիճանաբար նվազեցնել տոկոսադրույքները՝ ավելի դանդաղ, քան նախկինում ակնկալվում էր՝ միաժամանակ պահպանելով համեմատաբար խիստ դրամավարկային պայմաններ: Արդյունքում՝ Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է թույլ գնաճային ազդեցություն։ 2024թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ աճի գնահատականներին։ Տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ուժեղ աճով։ ...

Կարդալ ավելին »

Տարեկան գնաճը հասել է 0.6%-ի

Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. հոկտեմբերին տարեկան գնաճը 2023թ.նույն ժամանակահատվածի 0.1% – ից բարձրացել է մինչև 0.6%: Դա պայմանավորված էր ծառայությունների սակագների ավելի ընդգծված՝ 3.3% աճով, ինչին զուգահեռ նկատվել է ոչ պարենային և պարենային ապրանքների,  համապատասխանաբար, 2.1% և 0.1% էժանացում: Մեկ տարի առաջ նկատվել էր ծառայությունների սակագների 2.9% բարձրացում, ոչ պարենային ապրանքների 0.4% թանկացում և սննդամթերքի 1.8% էժանացում: Այդ մասին են ...

Կարդալ ավելին »

Դոլարն ու ոսկու գինն աճել են. ՀՀ ԿԲ

Հոկտեմբերի 2-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 387.18 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 4.10 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.85 դրամով և կազմել 428.45 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.94 դրամով և կազմել 456.42 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.80 դրամով և կազմել 514.06 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը նվազել է

Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 1.8%: Սա ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը: Օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 2.2%:

Կարդալ ավելին »

Ռուսաստանում օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով

Ռուսաստանում տարեկան գնաճը 2024 թվականի օգոստոսին դանդաղել է մինչև 9.05%` հուլիսի 9.13%-ի դիմաց: Ամսական համեմատությամբ օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով: Ըստ վիճակագրության՝ պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են 0.01%-ով` նախորդ ամսվա համեմատ, թեև տարեկան կտրվածքով թանկացել են 9.72%-ով: Ոչ պարենային ապրանքների գներն ամսական կտրվածքով աճել են 0.6%-ով, իսկ 2023 թվականի օգոստոսի համեմատ՝ 6.09%-ով: Ծառայությունների արժեքն ընթացիկ տարվա հուլիսին աճել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գնաճը կազմել է 0,8%՝ նավթամթերքի թանկացման և ծառայությունների աճող գների ֆոնին

Հայաստանում տարեկան գնաճը հունիսին կազմել է 0,8 տոկոս (նախորդ տարվա 0,5 տոկոս գնանկման դիմաց), ինչը դիտվել է ծառայությունների սակագների 2,7 տոկոս աճի ֆոնին, նույն չնչին 0,2 տոկոսով էժանացած պարենային եւ ոչ պարենային ապրանքների դեպքում: Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, մեկ տարի առաջ հունիսին 0,5% գնանկումը պայմանավորված էր սննդամթերքի 4,1% էժանացմամբ, ոչ պարենային ապրանքների 0,3% թանկացման ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիայի գնաճը դանդաղել է մինչև 2%

Մեծ Բրիտանիայի տարեկան գնաճը մայիսին նվազել է մինչև 2%: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: «Սպառողական գների ինդեքսը 2024 թվականի մայիսին ավարտված 12 ամիսների համար աճել է 2%-ով, ինչը 2.3%-ով պակաս է ապրիլին ավարտված 12 ամիսների համար»,- նշվում է փաստաթղթում: 2021 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ գնաճի մակարդակը հասել է Անգլիայի Բանկի թիրախին, որը կազմում ...

Կարդալ ավելին »

Գնաճը նվազել է մինչեւ 0,3%՝ սննդամթերքի էժանացման հաշվին

Հայաստանում տարեկան գնաճը մայիսին նվազել է 1,3% – ից մինչև 0,3% ՝ ամենապահանջված սննդամթերքի էժանացման հաշվին։ Այսպես, 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ պարենային ապրանքների գինը նվազել է 1,1% – ով ՝ գրեթե կրկնելով նախորդ տարվա 1,2% անկումը։ Ընդ որում, առավել զգալի էժանացել են կարագը, հնդկաձավարը, մակարոնեղենը, ալյուրը, ձավարեղենը, պանիրները, ձուկը, շաքարը, միսը։ Ծառայությունները շարունակել են թանկանալ, ընդամենը, տեմպերի դանդաղմամբ՝ 4,7 ...

Կարդալ ավելին »

Սպառողական շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնաճ

Այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում գները 0.7 տոկոսով ցածր են եղել 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշից: Նման տեղեկություն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Այնուհանդերձ, այս տարվա մարտի համեմատ՝ ապրիլին գրանցվել է 0.6% գնաճ: Ընդ որում, դիտարկված բնակավայրերում սպառողական գները նշված ժամանակահատվածում աճել են 0,3-1.4 տոկոսով: Առավելագույն գնաճը գրանցվել է Հրազդան քաղաքում: Երևանում այն կազմել է 0.4%: 2024 թվականի ապրիլին սպառման ...

Կարդալ ավելին »

Նավթի գները աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների փետրվարի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի գները: Նյու-Յորքի NYMEХ (New York Mercantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.41%-ով և կազմել 78.59 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.08%-ով և կազմել 83.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 ...

Կարդալ ավելին »
ajax-loader