Համաշխարհային գնաճը սպասվածից ավելի արագ է նվազում․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ համաշխարհային գնաճը սպասվածից ավելի արագ է նվազում: Այս մասին ասվում է ԱՄՀ` համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ  հունվարյան զեկույցում:

«Համաշխարհային առաջարկի բարենպաստ միջավայրի ֆոնին գնաճը անկում է ապրում ավելի արագ: 2023 թվականի չորրորդ եռամսյակում գնաճի՝ նախորդ եռամսյակի համեմատ սեզոնային ճշգրտված գործոնները գնահատվել են մոտ 0.3 տոկոսային կետով ցածր, քան կանխատեսվում էր հոկտեմբերյան զեկույցում: Գնաճի ցածր մակարդակը կապված է հարաբերական գների, հատկապես էներգակիրների գների շոկերի մեղմացման և դրան ուղեկցող ազդեցությունների հետ»,- նշել են զեկույցի հեղինակները։

«Ակնկալվում է, որ 2024-ին աշխարհում ընդհանուր գնաճը կնվազի մինչև 5.8%, իսկ 2025-ին՝ մինչև 4.4%։ Միևնույն ժամանակ, 2025-ի կանխատեսումը վերանայվել է նվազմամբ»,- ընդգծվում է փաստաթղթում։ 2024 թվականի կանխատեսումը հոկտեմբերի ցուցանիշների համեմատ չի վերանայվել, իսկ 2025 թվականի համար այն իջեցվել է 0.2 տոկոսային կետով։

ajax-loader