Տնտեսություն

Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք:  ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 կետով

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Ինչպես տեղեկացրեց ԿԲ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է  10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝  7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարողները ՀԴՄ-ներով իրականացրել են 120.9 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով: Ընդ որում, ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոցը» ուղեւորափոխադրման նոր ռեկորդ է սահմանել 2023-ին

Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, 2023 թ. ուղեւորահոսքի նոր ռեկորդ է սահմանել: Ըստ Քաղավիացիայի կոմիտեի, որն իր հերթին տվյալները ստանում է օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, նախորդ տարի «Զվարթնոցով» մեկնել եւ ժամանել է 5.330.308 ուղեւոր: Համեմատության համար նշենք, որ 2022-ին այս թիվը եղել է 3.649.764, այսինքն՝ աճը կազմել է 46 %: Ընդ որում՝ նախորդ տարի Հայաստան ժամանողների ...

Կարդալ ավելին »

Լարսում ոչ մի խոչընդոտ, ոչ մի սահմանափակում չկա մեր մեքենաների համար․ ՀՀ մաքսային կցորդ

Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե ռուսական կողմը մտադիր է փակել Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար և այդպիսով պատժել ՀՀ իշխանություններին, իսկ արդյունքում՝ Հայաստանին ու հայ ժողովրդին։  Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, սակայն, Mediahub-ի հետ զրույցում վստահեցրել է, որ որևէ խնդիր չկա, Լարսը բաց է հայկական մեքենաների համար, և մեր բեռնատարներն անխոչընդոտ անցնում են։ «Տեղեկությունների հավանական ...

Կարդալ ավելին »

638 մլն դրամ է հատկացվել մանկապարտեզ, մարզադպրոց և մարզահրապարակ կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը: Բացի այդ, նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հարկային եկամուտները 6 տարում աճել են ավելի քան 90 տոկոսով

Հայաստանն անցած տարի ապահովել է 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի բյուջետային եկամուտներ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով։ Այդ մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկմանը։ «Այսինքն, 2017 թվականի նկատմամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ը գոհ է ՀՀ կառավարության հետ գործակցությունից

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Փաշինյանը կարեւորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երեւանում անցկացելու որոշումը եւ վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով: ՎԶԵԲ նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից եւ նշել, որ համատեղ ծրագրերը ընդլայնվում են:   Օդիլ Ռենո-Բասսոն կարեւորել է ...

Կարդալ ավելին »

Օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:  Իսկ, ...

Կարդալ ավելին »

ՀՀ պետական պարտքն աճել է 1.21 մլրդ դոլարով՝ հասնելով 11.845 մլրդի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,794.86 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 608,194.6 մլն դրամով կամ 14.53%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 3.74%-ով կամ 94,986.1 մլն դրամով և կազմել 2,631,693.8 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,408,779.7 մլն դրամ (+3.84%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 222,914.1 մլն դրամ (+2.74%): Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա ...

Կարդալ ավելին »
ajax-loader