638 մլն դրամ է հատկացվել մանկապարտեզ, մարզադպրոց և մարզահրապարակ կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը:

Բացի այդ, նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության՝ «մինչև 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում արդեն ընտրվել է 450 հաստատություն, որոնցից 139–ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» վարկային ծրագրի շրջանակներում։ 

5 մանկապարտեզի մասով վարկային միջոցները չեն բավարարում և առաջացել է ֆինանսավորման խնդիր։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է եղել կառուցել նաև 2 մարզադպրոց, որի ֆինանսավորման համար նույնպես միջոցները չեն բավարարել։ Այսպիսով, նախագծով գումար է հատկացվում թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար:

Մասնավորապես․

ԸՆԴԱՄԵՆԸ, որից՝638,444.4
Մանկապարտեզներ461,392.5
Նախագծում26,398.6
Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզ7,965.7
Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզ6,768.9
Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզ11,664.0
Շինարարություն433,858.6
Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրիմանկապարտեզ /կառուցում/214,864.7
Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ /վերակառուցում/218,993.9
Մարզադպրոցներ173,567.2
Նախագծում8,198.9
Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոց8,198.9
Շինարարություն165,368.3
Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոց165,368.3
«Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ4,620.0
Նախագծում4,620.0
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փ. 18/5, Նադարյան փ. 3/4  և ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի , թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում  «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ2,189.0
ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փ. թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում և ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փ. 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փ. թիվ 18, Շահումյան փ. թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում  «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ2,431.0

Բացի այդ, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ 163․1 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ է հատկացվել ՀՏԶՀ-ին Ակնաշենի և Ուշիի մանկապարտեզների շինարարության մեկնարկման համար:

Նախագծով նաև նախատեսվում է ավելացնել թվով 7 դպրոցի կառուցման համար նախատեսված 1–ին եռամսյակի գումարները՝ հաշվի առնելով կնքված և կնքվող պայմանագրերով նախատեսված կանխավճարների չափերը։

Նշենք, որ թվով 34 հաստատության (23 դպրոցի և 11 կրթահամալիրի) համար պատվիրատու մարմին է սահմանվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, որոնցից 6–ը՝ Երևանում, 1–ը՝ Արագածոտնում, 5–ը՝ Գեղարքունիքում, 11–ը՝ Լոռիում, 9–ը՝ Կոտայքում, 2–ը՝ Տավուշում։ Այդ հաստատություններն են․

Երևան
Երևանի Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական դպրոց
Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց
Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց
Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց
Երևանի թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցներ (վերակազմակերպվելու են նոր դպրոցի)
Արագածոտն
գ. Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց
Գեղարքունիք
գ. Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց
գ. Թթուջուրի կրթահամալիր
գ. Մարտունու կրթահամալիր
գ. Շատվանի կրթահամալիր
գ. Մադինայի  կրթահամալիր
Լոռի
գ. Արևածագի Կ․Մելիքսեթյանանվանմիջնակարգդպրոց
գ. Աքորու միջնակարգ դպրոց
գ. Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
գ. Դսեղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
գ. Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց
գ. Ճոճկանի միջնակարգ դպրոց
«ք. Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
գ. Հարթագյուղի կրթահամալիր
գ. Լեջանի կրթահամալիր
գ. Քարինջի կրթահամալիր
գ. Նորաշենի կրթահամալիր
Կոտայք
Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց
Գեղադիր բնակավայրի միջնակարգ դպրոց
Արագյուղ բնակավայրի միջնակարգ դպրոց
Մայակովսկի բնակավայրի միջնակարգ դպրոց
Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերի միջնակարգ դպրոց
Արգել բնակավայրի միջնակարգ դպրոց
Գողթ բնակավայրի միջնակարգ դպրոց
Արամուս բնակավայրի միջնակարգ դպրոց
գ. Արտավազի կրթահամալիր
Տավուշ
գ. Լուսաձորի կրթահամալիր
գ. Ոսկևանի կրթահամալիր
ajax-loader