ՀՀ պետական պարտքն աճել է 1.21 մլրդ դոլարով՝ հասնելով 11.845 մլրդի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,794.86 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 608,194.6 մլն դրամով կամ 14.53%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 3.74%-ով կամ 94,986.1 մլն դրամով և կազմել 2,631,693.8 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,408,779.7 մլն դրամ (+3.84%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 222,914.1 մլն դրամ (+2.74%):

Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա այն աճել է 31.1%-ով կամ 513,208.4 մլն դրամով և կազմել 2,163,166.1 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական  պարտատոմսեր՝ 1,946,895.8 մլն դրամ (+34.06%), Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 209,090.2 (+10.91%) և ներքին երաշխիքներ՝ 7,180.1 մլն դրամ (-21.67%):

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի 404.79 դրամ և 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի 393.57 դրամ փոխարժեքները, ապա կստանանք հետևյալ պատկերը։

2023թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.845 մլրդ դոլար: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 1.21 մլրդ դոլարով կամ 11.35%-ով։ Հատկանշական է, որ միայն 2023թ.-ի դեկտեմբերի ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 638.1 մլն դոլարով։

Ինչ կայանում է արտաքին պարտքին, ապա այն աճել է 0.87%-ով և կազմել 6.5 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 27.47%-ով և կազմել 5.34 մլրդ դոլար։

2023թ.-ին ՀՀ պետական պարտքն աճել է 1.21 մլրդ դոլարով՝ հասնելով 11.845 մլրդ դոլարի
ajax-loader