Պանրի արտադրության ծավալն աճել է 23․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,183.4 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 23․5%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 65․5%-ով և կազմել 1,037.1 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 12․4%-ով՝ կազմելով 4,139.7 տոննա։

Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 12․4%-ով և կազմել 944.6 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 12․1%-ով և կազմել 4,105.1 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 4․5%-ով՝ կազմելով 2,599.5 տոննա:

Պաղպաղակի արտադրությունն աճել է 17․2%-ով և կազմել 4,004.1 հազար լիտր։

ajax-loader