ՀՀ պետական պարտքը 12.10 մլրդ դոլար է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,699,743.4 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 437,769․1 մլն դրամով կամ 10.27%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 34,023․6 մլն դրամով կամ 1.4%-ով և կազմել 2,443,226.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,239,286.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 203,940.2 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 26.44%-ով կամ 471,792․7 մլն դրամով և կազմել 2,256,516.6 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,039,130.1 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 210,414.7 և ներքին երաշխիքներ՝ 6,971.8 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի մայիսի 31-ի 388.32 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի մայիսի 31-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12.10 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` արտաքին պարտքը կազմել 6․29 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը`5․81 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի մայիսի վերջի 11․03 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 9․8%-ով կամ 1.08 մլրդ դոլարով։

ajax-loader